
ԵԱՏՄ-ում ստորագրվել է ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը
ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:
«Այսօր կառավարությունների ղեկավարները ստորագրեցին ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կնպաստի ազգային բորսաների զարգացմանը և բիզնես-շուկայի ընդլայնմանն, իսկ գները կձևավորվեն մրցակցային հիմունքներով»: