Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է
04/10/2024 19:03
Կիսվել

Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է

Այսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու և սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն` նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչև 1500 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են՝ Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk 2077 և այլ սիրված խաղերը։

Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրեց Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:

TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև վճարումների խմբերի ստեղծման պարզության և տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։

«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր և գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանը թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորորարության զարգացումը»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձևավորեց էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում է։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Ցուցահանդեսում է նաև Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։

Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով՝ Հանրապետության հրապարակից դեպի DigiTec։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23