Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Swift-ի թոքենիզացված գործարքների թեստերը նպատակ ունեն հաղթահարել «թվային կղզիները»
11/10/2024 14:47
Կիսվել

Swift-ի թոքենիզացված գործարքների թեստերը նպատակ ունեն հաղթահարել «թվային կղզիները»

Swift-ը ցանկանում է բանկերին հնարավորություն տալ իր համաշխարհային հաղորդագրությունների ցանցում փորձարկել թոքենիզացված գործարքները:

Ֆինանսական հաստատությունները կկարողանան փորձնական հաշվարկային գործարքներ իրականացնել թվային ակտիվների և արժույթների միջև՝ սկսած հաջորդ տարվանից։ Հաղորդագրությունների փոխանակման կազմակերպությունը պնդում է, որ սա նշանակալի քայլ է նախորդ փորձերի համեմատ, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է փոխկապակցվածությանը։

«Այս փորձարկումները նպատակ ունեն լուծել թվային ակտիվների անընդհատ զարգացող շուկայում հիմնական խնդիրը՝ ցրված թվային հարթակների կամ «թվային կղզիների» առաջացումը, որոնք կարող են խոչընդոտել արժեքի նոր ձևերի ավելի լայն տարածմանը և օգտագործման հեշտությանը», – ասվում է SWIFT-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հրապարակման մեջ նշվում է, որ 134 երկրներ ուսումնասիրում են կենտրոնական բանկի թվային արժույթները (CBDC), իսկ տոքենիզացված ակտիվների շուկայի ծավալը կանխատեսվում է, որ մինչև 2034 թվականը կհասնի 30 տրիլիոն դոլարի: Իսկ ինստիտուցիոնալ ներդրողների 91%-ը հետաքրքրություն է ցուցաբերել թոքենիզացված ակտիվների նկատմամբ:

Inecomobile

Swift-ը նշում է, որ փորձարկումներից առաջ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հոնկոնգի արժութային վարչությունը և Banque de France-ը, օգտագործում են Swift-ի հնարավորությունները արժութային հավելվածների հետ փորձեր կատարելու համար՝ որպես Եվրոպական կենտրոնական բանկի կողմից մեծածախ վճարումների նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության մաս:

Citigroup-ի սեպտեմբերի սկզբին հրապարակված զեկույցում ասվում է, որ հարցված կորպորացիաների 65%-ը նախատեսում է օգտագործել CBDC-ից բացի այլ տարբերակներ, ներառյալ թոքենիզացված ավանդները, մինչև 2026 թվականը թվային արժեթղթերի հաշվարկներին աջակցելու համար:

«Նման ինտեգրումը երաշխավորում է, որ օգտվողները կկարողանան գնահատել բլոկչեյն տեխնոլոգիայի առավելությունները՝ չհրաժարվելով գոյություն ունեցող ֆինանսական համակարգերի սովորական շրջանակներից», – գրում է PYMNTS-ը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41