Ֆինանսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2025-ին պարտքի միայն տոկոսավճարը կկազմի 1 մլրդ դոլար
07/10/2024 18:26
Կիսվել

2025-ին պարտքի միայն տոկոսավճարը կկազմի 1 մլրդ դոլար

Վերջին տարիներին կառավարությունն այնքան պարտքեր է վերցրել, որ պարտքի սպասարկումը հասցրել է կատաստրոֆիկ չափերի։ 168-ը գրում է, որ պարտքի սպասարկումը ծանրացել է՝ ինչպես պարտքի կտրուկ ավելացման, այնպես էլ՝ էապես թանկացման հետևանքով։ Իշխանությունների «ջանքերով»՝ երկիրը հայտնվել է ֆինանսական սարսափելի մեծ բեռի տակ. պետական բյուջեից տարեկան հարյուր-միլիարդավոր դրամներ են հատկացվում՝ պարտքերը սպասարկելու համար։

«2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1,117.1 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- օրերս հաստատված հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում արձանագրել է կառավարությունը։

Սրանք կատաստրոֆիկ մեծ գումարներ են Հայաստանի համար։ Վերջին 6 տարիներին կառավարությունն այնքան շատ պարտքեր է վերցրել, որ երկիրը դրել է ֆինանսական ծանր բեռի տակ։ Այդ ընթացքում կառավարության պարտքը գրեթե կրկնապատկվել է։ Պարտքի տոկոսադրույքը նախկին 4-4,5-ից դարձել է 7,3 տոկոս։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ կհասնի 7,6 տոկոսի։

Հաջորդ տարի միայն կառավարության պարտքի տոկոսները փակելու համար կպահանջվի 394 մլրդ դրամ՝ 49 միլիարդով ավելի շատ, քան այս տարի։

Այսօրվա փոխարժեքով այն համարժեք կլինի ավելի քան 1 մլրդ դոլարի։

Ժամանակին վայնասուն էին բարձրացնում երկիրը պարտքերի տակ թաղելու համար։ Այնինչ՝ վերջին տարիներին այնքան շատ ու այնքան թանկ պարտքեր են վերցրել, որ պարտքի սպասարկումն անգամներով ավելացել է։

Պատկերացնելու համար ասենք, որ 2018թ. պետական բյուջեով  պարտքի սպասարկման համար հատկացվել էր ընդամենը 140 մլրդ դրամ։ Այնինչ՝ հաջորդ տարի կհատկացվի 394 մլրդ դրամ։

Հիմա համեմատեք այս թվերը ու տեսեք՝ նախկինո՞ւմ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին էին երկիրը թաղում պարտքերի տակ, թե՞ հիմա։

Փաշինյանի իշխանության 6 տարում պարտքի միայն տոկոսների վճարումը 2,8 անգամով ավելացել է՝ 140 մլրդ դրամից հասնելով 394 միլիարդի։

Նախկինում դեմ լինելով պարտքերին, նախկիններին մեղադրելով երկիրը պարտքերի տակ թաղելու համար, Նիկոլ Փաշինյանը 6 տարում այնքան պարտքեր է վերցրել, որ պարտքերի սպասարկումը հասցրել է ահռելի չափերի։ Հաջորդ տարի պարտքի տոկոսավճարները կկազմեն ՀՆԱ 3,6 տոկոսը։ Այն կխլի բյուջեի ակնկալվող եկամուտների 13,7 տոկոսը։

Միայն 253 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկման համար։

Համեմատության համար ասենք, որ 2018թ. պետական բյուջեում պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկումը պահանջում էր 62 մլրդ դրամ։

6 տարում այս գծով սպասարկումները 4 անգամով ավելացել են։ Ավելացել են պարտքի ռազմավարությունը փոխելու, ներքին պարտքի տեսարակարար կշիռը կտրուկ մեծացնելու, թանկ գանձապետական պարտատոմսեր թողարկելու ու մեծ գումարներ ներգրավելու արդյունքում։

Հաջորդ տարի 108 մլրդ դրամից ավելի անհրաժեշտ կլինի արտաքին պարտքի տոկոսները փակելու համար։ Այն պարագայում, երբ 2018թ. բյուջեում արտաքին պարտքերի սպասարկման համար նախատեսված գումարը կազմում էր ընդամենը 47 մլրդ դրամ՝ առնվազն կրկնակի քիչ, քան հիմա։

Բայց պարտքի սպասարկումը միայն տոկոսներով չի սահմանափակվում։ Շատ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ պարտքերը մարելու համար։

Հաջորդ տարի, պարտքի մարման համար, ըստ 2025թ. պետական բյուջեի նախագծի, կպահանջվի 723 մլրդ դրամ. 408,5 մլրդ դրամ՝ պետական գանձապետական պարտատոմսերի, 132,3 մլրդ դրամ՝ արտարժութային պետական պարտատոմսերի, և 182,1 մլրդ դրամ՝ արտաքին վարկերի մարման համար։

Այս գումարները շատ հաճախ մարվում են նոր պարտքեր ներգրավելու միջոցով։

Հենց այդպես էլ կառավարությունը մտադիր է փակել արտարժութային պարտատոմսերի պարտքը։

Պատրաստվում են նոր եվրոբոնդեր թողարկել՝ նախկին թողարկման պարտքը փակելու համար։

Քիչ է, նոր թողարկմամբ ուզում են մարել նախկին թողարկման պարտքը, պատրաստվում են նաև ավել պարտքի բեռ վերցնել, ավելի շատ գումարներ ներգրավել, քան անհրաժեշտ է նախկին թողարկման մարման համար։ Հենց այսպես են երկիրը ներքաշում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, պարտքային լիխարադկայի մեջ։ Չեն բավարարվում անգամ միայն պարտքերը փակելու համար միջոցներ վերցնելով, ավելի շատ են վերցնում ու երկիրը ավելի խորը թաղում պարտքերի մեջ։

««Պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսվել է 2025 թվականին մարվող 313.2 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով եվրապարտատոմսերը վերաֆինան­սա­վորելու նպատակով իրականացնել նոր եվրապար­տատոմսերի տեղաբաշխում՝ 500 մլն ԱՄՆ դոլար ուղենշային ծավալով:

Սակայն, միջազգային ֆինանսական կառույցներից առավել նպաստավոր պայմաններով փոխառությունների ներգրավման հնարավորության առկայության կամ ներքին շուկայում բարենպաստ պայմանների առկայու­թյան դեպ­քերում, կառավարության կողմից կդիտարկվեն այդ աղբյուրներից յուրաքանչյուրի կամ դրանց համատեղման միջոցով 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերը վերաֆինանսավորելու նպատակահարմարությունը»,- ասվում է 2025թ. պետական բյուջեի նախագծում։

Կառավարության կանխատեսումներով, արդեն այս տարվա վերջին սեփական պարտքը կկազմի 12 մլրդ 644 մլն դոլար։ Կավելանա ավելի քան 1,3 մլրդ դոլարով։

Հաջորդ տարվա վերջին էլ կհասնի 13 մլրդ 972 մլն դոլարի։ Կավելանա կրկին 1,3 մլրդ դոլարով, կմոտենա ՀՆԱ 53,3 տոկոսին՝ անցնելով թույլատրելի սահմանը։

Պարտքի միջին կշռված տոկոսադրույքն էլ, ըստ բյուջեի նախագծի հիմքում դրված կառավարության կանխատեսումների, կկազմի 7,5 տոկոս։

Սա նշանակում է, որ հաջորդ տարի էլ վարչախումբը մտադիր է շարունակել պարտքերի ագրեսիվ ներգրավման նախորդ տարիների արատավոր քաղաքականությունը։ Թե սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ չի էլ մտահոգում։ Կարևորը՝ ցույց տան, որ ասֆալտ են փռում, ճանապարհ ու դպրոց են կառուցում, մանկապարտեզ վերակառուցում, երբ այդ ամենն անում են ահա այս պարտքերի հաշվին։ Պարտքեր են վերցնում՝ թողնում ժողովրդի վրա։ Ժողովրդի հաշվին՝ ժողովրդին իբր լավություն են անում ու դա ներկայացնում են՝ որպես մեծագույն ձեռքբերում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98