Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐՏՔ Է 5 ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
03/04/2013 10:25
Կիսվել

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐՏՔ Է 5 ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

«Արմավիա» ավիաընկերությունն օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի մարտը: Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը՝ սնանկ հայտարարվելու պահին ավիաընկերությունում աշխատել է մոտ 50 օդաչու, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է ամսական 2-3 մլն ՀՀ դրամ: Մոտավոր հաշվարկներով ստացվում է, որ ավիաընկերությունն օդաչուներին պարտք է ընդհանուր առմամբ 600 մլն ՀՀ դրամ:  

Բացի օդաչուների կազմից՝ «Արմավիա»-ն չի վճարել նաև բորտուղեկցորդների և ավիաինժեներների աշխատավարձերը:

Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը խոստացել է օդաչուների և մյուս աշխատակիցների աշխատավարձի պարտքերը մարել 10 օրվա ընթացքում:

Օրաթերթը նաև գրում է, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացմամբ գործազուրկ կդառնա ընկերության մոտ 400 աշխատակից:

Նշենք նաև, որ «Արմավիա» ավիաընկերությունից պահանջ ունեն նաև ուղևորները, որոնց ևս ընկերությունը խոսատացել է վերադարձնել գնված բոլոր տոմսերի գումարները:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերության ապագայի վերաբերյալ շրջանառվում է երեք հիմնական տարբերակ: Ըստ առաջին տարբերակի՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ տարբերակի դեպքում՝ ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Երրորդ տարբերակը ենթադրում է, որ «Արմավիա» ընկերության 51% մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը, ինչը Հայաստանի համար կլինի աննախադեպ: Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության:

«Արմավիա» ավիաընկերության միջազգային պարտքը կազմում է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91