ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱ՞Ր
Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար Վաչե Գաբրիելյանը կարող է նշանակվել կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապետի պաշտոնում: Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ Գագիկ Խաչատրյանն իր նոր պաշտոնում համակարգելու է ՊԵԿ-ի և նրա հետ միավորված ֆինանսների նախարարության աշխատանքները:
Օրաթերթը գրում է, որ դեռևս անհայտ է ԿԲ ներկայիս ղեկավար Արթուր Ջավադյանի ճակատագիրը: