Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով
11/10/2024 19:55
Կիսվել

Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով

Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կրծքագեղձի  քաղցկեղի աշխտորոշման և բուժման վարման թեմայով»  գիտաժողով՝ բուժման ժամանակակից մեթոդները քննարկելու և բազմաթիվ հարցերի շուրջ խոսելու նպատակով։ Գիտաժողովի կազմակերպիչները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ու Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան են։

Գիտաժողովի գլխավոր հովանավոր Ակբա Լիզինգի միջոցով պետական սուբսիդավորմամբ առողջապահական ոլորտի տնտեսվարողները կարող են ձեռք բերել  բժշկական գերհզոր և ժամանակակից սարքավորումներ՝ սկսած 0,5 տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:

«Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը և  հասանելի է  մեր երկրի բոլոր մարզերում: Տնտեսության համաչափ զարգացման համար  անչափ կարևոր է նաև առողջապահության ոլորտի զարգացումը: Ուրախ ենք, որ Հայաստանում առողջապահության ոլորտում Ակբա Լիզինգի աջակցությամբ այս մասշտաբի գիտական կոնֆերանս է անցկացվում։ Առողջապահության ոլորտի համար ֆինանսավորելով բժշկական սարքավորումները՝ նպաստում ենք  բնակչության կյանքի  որակի բարձրացմանը», – նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ  համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Գտնվեցին հովանավորներ, որոնք հասկանում են այս ծանրագույն հիվանդության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Հատկապես  շնորհակալություն եմ  ուզում հայտնել Ակբա Լիզինգին, որը կարողացավ այդքան օգտակար  լինել՝ ամբողջությամբ վերազինելով կենտրոնը»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը։

«Ակբա Լիզինգի միջոցով բավականին հեշտ պայմաններով  կարողացել ենք ձեռք  բերել բավականաչափ թանկ և գերժամանակակից սարքավորումններ»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Այս համագործակցության շնորհիվ կենտրոնի սարքավորումներն այժմ չեն զիջում  աշխարհի զարգացած երկրներում եղած սարքավորումներին:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85