Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Բիզնեսի հաջողության 10 բանալիները
16/10/2024 20:37
Կիսվել

Բիզնեսի հաջողության 10 բանալիները

Բոլորը ցանկանում են մեկ օրում հասնել հաջողության գագաթնակետին։ Բայց ինչպես կասեր Ս. Ջոբսը. «Մի օր հաջողության հասնելու համար երկար ժամանակ է պետք»։

Հաջողության հասնելու համար սեփական բիզնեսը վարելու վճռականություն ու քաջություն է անհրաճեշտ։ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն, ձեռնարկությունների մեծ մասը ձախողվում են չգոյատևելով նույնիսկ հինգ տարի: Վիճակագրության համաձայն չորս բիզնես ձեռնարկություններից միայն մեկն է հասնում 15 տարվա գործունեության նշագծին:

Հարցին, թե ինչպե՞ս հասնել ցանկալի հաջողության, իհարկե, չկա մեկ համընդհանուր պատասխան։ Բայց կան մի շարք պայմաններ, որոնց հետևելով ձեր բիզնեսը կդարձնեք առավել արդյունավետ։ Այժմ ներկայացնենք բիզնեսի հաջողության 10 բանալիները, որոնք կարող են օգնել ձեր ընկերության ներուժի բացահայտման և զարգացման գործում:

  1. Բիզնեսի հաջողությունը սկսում  է պլանավորումից

Բիզնեսի հաջողության ամենակարևոր պայմաններից մեկը համարվում է լավագույնս կազմված բիզնես պլանը։ Ճիշտ կազմված պլանը տեմպ կհաղորդի բիզնեսի գործունեությանը, և կդառանա ձեր հաջողության գրավականն ու չափման մեխանիզմը։

Բացի այդ, բիզնեսի հետագա ֆինանսավորման համար վարկային միջոցների ներգրավումը հնարավոր կլինի միայն բիզնես պլանի նախապես ներկայացմամբ։

Ի՞նչ պետք է իր մեջ ներառի բիզնես պլանը.

  • Նախաբան (ներկայացնում է բիզնես պլանի հիմնական դրույթները,
  • Բիզնեսի նկարագրությունը և կառուցվածքը
  • Շուկայի հետազոտություն և ռազմավարություն
  • Կառավարման կառուցվածքը և անձնակազմը
  • Ֆինանսական փաստաթղթեր
  • Հավելված (ըստ անհրաժեշտության, օգտագործվում է բիզնեսի մասին լրացուցիչ տվյալները ներկայացնելու համար)

Բիզնես պլանը հստակեցնում է ձեր բիզնես գաղափարները և օգնում է կոորդինացնել ձեր գործարար ակտիվությունը։

  1. Կազմակերպվածություն

Հաջողակ բիզնեսմեն լինելը պահանջում է որոշակի կազմակերպչական հմտություններ։ Վերջինս, բիզնեսի սեփականատերերի մեծամասնության համար առօրյա անելիքների ցանկի կազմումն է, որը թույլ է տալիս չշեղվել անելիքներից։ Կան բազմաթիվ ծրագրային ապահովումներ և ծառայություններ որոնք կարող են օգնել այս հարցում, սակայն շատերը նախընտրում են գրառումներ կատարել թղթի վրա։ Կազմակերպվածությունը չի սահմանափակվում առօրյա աշխատանքի կազմակերպմամբ, այն նաև ենթադրում է, որ դուք ունեք համակարգ, որը հետևում է հաշվապահության վարմանն ու ֆինանսական միջոցների շարժին։ Քանի որ տեղեկացվածությունը բիզնեսի հաջողության գրավականներից է։

Անհրաժեշտ է տարանջատել նաև կարճաժամկետ նպատակները երկարաժամկետ ռազմավարությունից։ Կազմակերպվածությունը կօգնի ձեզ մասնատել ռազմավարական պլաններն առավել փոքր նպատակների և ժամանակի հետ քայլ առ քայլ հասնել դրանց։

Այս հատվածավորումը կօգնի ձեզ մնալ կենտրոնացած։ Թույլ չի տա ձեզ ծանրաբեռնվածություն զգալ փոքր բիզնեսի մեծաքանակ խնդիրներից:

  1. Մանրամասն արձանագրություն

Հաշվապահական հաշվառումը և հաշվետվողականությունն ինքնին չեն կարող հաջողություն բերել ձեզ, սակայն կարող են պաշտպանել ձեր բիզնեսը ձախողումներից։

Ֆինանսական գործունեության մանրամասն արձանագրումը հնարավորություն կընձեռի ձեզ մշտապես քաջատեղյակ լինել ձեր բիզնեսի ֆինանսական վիճակի մասին և կօգնի կառավարել ձեր վճարումների ժամանակացույցը։

Եկամուտների և ծախսերի ամենանգամյա արձանագրումը կհեշտացնի ֆինանսական հաշվետվության կազմումը, ծախսերի կրճատման պլանավորումը և համապատասխան հարկատեսակների կիրառումը։

Ի՞նչ փաստաթղթեր և արձանագրություններ է անհրաժեշտ պահպանել։ Թվարկենք մի քանիսը.

  • Բանկային քաղվածքներ
  • Հաշիվ-ապրանքագրեր
  • Գրասենյակային ծախսեր
  • Տրանսպորտային ծախսեր/ չվաթերթեր
  • Մարքեթինգային ծախսեր
  • Բիզնեսավարման այլ ծախսերի անդորրագրեր (սնունդ, գործուղումներ և այլն)
  • Հարկային հայտարարագրեր

Թվայնացման հետ մեկտեղ հնարավոր դարձավ մի պահպանել շարք փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները` կրճատելով փաստաթղթաշրջանառությունը։

  1. Ճանաչել սեփական լսարանը (շուկայի մասնաբաժինը)

Ձեռնարկատերերի մեծամասնություն նույն սխալն են գործում միանգամից անցնելով վերջնական արտադրանքի կամ ծառայության մշակման փուլ։ Հիանալի է երբ կարողանում ես բիզնես գաղափարն իրագործել և ներկայացնել վերջնական արտադրանքի տեսքով։ Սակայն այն կարող է անարդյունավետ լինել, եթե հաշվի չի առնվել ձեր թիրախային շուկայի պահանջմունքները։

Հաջողակ գործարարները ժամանակ և միջոցներ են ծախսում իրենց պոտենցիալ հաճախորդների կարիքների, սովորությունների և նախասիրությունների ուսումնասիրության վրա` «Ինչպե՞ս կարող եմ վաճառել այս ապրանքը» հարցի փոխարեն «Ի՞նչ է պետք արտադրել» հարցի պատասխանը հայտնաբերելու համար: Վերջինիս պատասխանը կօգնի ձեզ կենտրոնանալ սպառողների պահանջմունքների, այլ ոչ թե ձեր արտադրանքի առանձնահատկության վրա։ Այս մոտեցումը կպահանջի նախնական հետազոտություններ նախքան ձեր գաղափարի առաջմղումը, բայց այն կօգնի կատարելագործել բիզնես ռազմավարությունն` առավել մեծ հաջողությունների հասնելու համար։

Հաճախորդների նախասիրությունների բացահայտումը կօգնի մշակել հստակ մարքեթինգային ռազմավարություն, ընգծել սպառողների համար ցանկալի արտադրանքի առանձնահատկությունները։ Կօգնի կիրառել ձեր թիրախային շուկային առավել համապատասխան մարքեթինգային մեթոդներ` հեռուստագովազդների, սոցիալական մեդիայի, էլ. փոստի միջոցով և այլն։

  1. Ճկունություն և կրեատիվ մտածողություն

Եթե բախտը ժպտա ձեր բիզնեսը մեկնարկային փուլում աննախադեպ հաջողություններ կգրանցի, բայց գործարարների զգալի մասը նախնական փուլում կձախողվեք և միանգամից հաջողություններ չեն արձանագրում։

Բիզնեսի հաջողության ամենակարևոր գրավականներից մեկը, նաև ամենացավալին, սխալվելն է: Բայց ամենահաջողակ մարդիկ այդ սխալներից դասեր են քաղում և օգտագործում այն, ​​որպես աճի հնարավորություն:

Օրինակ, երբ նոր արտադրանքը ներկայացնում եք ձեր ընկերներին կամ ընտանիքին, հնարավոր է վատ արձագանք ստանաք: Փորձեք լսել նրանց և հրավիրել նրանց քննարկման կառուցողական քննադատություն լսելու համար, որը կարող եք օգտագործել ձեր հետագա գործունեությունն ավելի կատարելագործելու համար:

Դուք կբացահայտեք, որ լսելով ուրիշներին, զարգացնում եք ստեղծագործ միտքը: Նոր գաղափարներ լսելու համար բաց լինելը, ոչ միայն լավ ռազմավարություն է ստարտափի համար, այլև լավագույն սովորություններից մեկն է, որը պետք է ձեռք բերեք, եթե ցանկանում եք բիզնեսում հասնել երկարաժամկետ հաջողության:

  1. Հաշվարկված ռիսկի դիմումը

Երբևէ լսե՞լ եք «կաթվածահար վերլուծության» արտահայտությունը: Յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է մտածի և ջանքեր գործադրի վերլուծական խնդիրների և ֆինանսական պլանավորման մասին։ Բայց չափից շատ վատագույն սցենարների վրա կենտրոնացումը կարող է շեղել ընկերության բուն նպատակից։

Ուստի, լավագույնս հետազոտեք, հնարավորինս մեծածավալ ինֆորմացիա հավաքեք ձեր հնարավոր հաճախորդների մասին։ Բայց և այնպես, մի վախեցեք համարձակ ու վճռական լինելուց։ Կատարեք ներդրումներ նոր գաղափարների ֆինանսավորման կամ տեխնոլոգիական լուծումների համար։

Ճիշտ հաշվարկված ռիսկը նոր տեմպ կհաղորդի բիզնեսին։ Սակայն, ամեն ռիսկ չէ որ արդարացնում է իրեն, բայց ինչպես նշեցինք նախորդ կետերում սխալվելն ևս կարող են սովորելու հնարավորություն լինել:

Ռիսկի դիմելով, դուք կարող եք դրամական կորուստ ունենալ, որն էլ փաստում է, նախքան կուրորեն ներդրում անելը, հնարավորինս շատ հետազոտությունների կատարման անհրաժեշտությունը։

  1. Սովորեք ձեր մրցակիցներից

Քիչ հավանական է, որ ձեր բիզնես գաղափարն այնքան հազվադեպ լինի, որ մյուսները նմանատիպ ապրանքներ կամ ծառայություններ չկարողանան ստեղծել: Շատ հաջողակ բիզնեսմեններ փնտրում են իրենց համար մրցակիցներ, լինեն նրանք այլ փոքր բիզնեսներ, թե, նույնիսկ, խոշոր կորպորացիաներ:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե մրցակիցները`

  • Ի՞նչ հիմնական ծառայություն են մատուցում։
  • Ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն ունեն։
  • Ինչպե՞ս են հաղթահարում դժվարությունները։
  • Ինչպիսի՞ արձագանք են ստանում օնլայն հարթակներում իրենց գործունեության մասին։
  • Որքա՞ն գումար են վաստակում։

Սակայն պետք է հիշել, որ հաջողության հասնելու համար պետք չէ կրկնօրինակել այն ամենը, ինչ նրանք անում են: Բայց բիզնեսի հաջողության գրավականներից մեկը հաջողակ «գործընկերների» փորձի ուսանումն է և նրանց ռազմավարությանը տեղայնացումը սեփական բիզնես գործընթացում։

  1. Կենտրոնացեք հաճախորդների լավագույնս սպասարկման վրա

Բիզնեսի հաջողության ամենամեծ գրավականներից մեկը` նաև ամենահինը. մարդակենտրոն գործունեությունն է: Ամենահաջողակ գործարարները հասկանում են, որ հաճախորդների կարիքների վրա կենտրոնանալը հրամայական է:

Այս ճշմարտությունը կարող է ի սկզբանե ակնհայտ թվալ, բայց դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ նոր ընկերությունները կարող են տարվել իրենց ամենօրյա վարչական աշխատանքներով և անտեսել հաճախորդների սպասարկումը:

Դուք կարող եք բիզնեսը հաջողության հասցնել՝ պարզապես ձեր հաճախորդներին առաջնային պլան մղելով: Հնարավոր է, որ ձեր հաճախորդները կհիշեն ձեր ընկերության վերաբերմունքը և ավելի քան հավանական է, որ կվերադառնան ձեր մոտ, այլ ոչ թե կայցելեն մրցակիցներին:

Թվային հաղորդակցության դարաշրջանում այս պնդումն ավելի կարևորվում: Եթե ​​ձեր բիզնեսն ունի էլեկտրոնային փոստի հասցե կամ սոցցանցային հաշիվ, ապա պարբերաբար ստուգեք ձեր հաղորդագրությունները (ներառյալ սպամ թղթապանակը): Ցանկացած հաջողակ ընկերություն կապահովի հետադարձ կապ հաճախորդների հետ առավելագույնը 24 ժամվա ընթացքում:

  1. Ճիշտ մարդիկ ճիշտ տեղում (աշխատանքի ընդունեք ճիշտ մարդկանց)

Սկզբնական շրջանում դուք կարող եք ամբողջ աշխատանքը միայնակ կատարել, որպես անհատ ձեռներեց։ Բայց երբ սկսում եք գումար վաստակել, ձեր պահանջմունքները ևս ավելանում են, և դուք կհասկանաք, որ չեք կարող այդ ամենը միայնակ կատարել:

Բիզնեսի հաջողության առանցքային նշանակություն ունի աշխատակիցների ներգրավման գործընթացը։ Պետք է ունենալ հստակ քաղաքականություն նոր աշխատակիցների ընդունման ու վերապատրաստման համար, համոզված լինելով, որ նրանք համապատասխանում են ձեր բիզնեսի առաքելությանը։

Հաջողակ բիզնեսմենը գիտակցում է, որ ճիշտ ընտրված աշխատուժը մեծապես նպաստում է բիզնեսին։ Օրինակ`

  • Կրճատում է ձեր իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությանը, հնարավորություն տալով կենտրոնանալ բիզնեսի հետագա զարգացման վրա։
  • Առաջ է քաշում նոր ստեղծագործ գաղափարներ։
  • Լրացնում է ձեր բիզնեսավարման հմտությունների պակասը։
  • Օգնում է ընդլայնել ձեր փոքր բիզնեսը կամ մատուցվող հիմնական ծառայությունների ցանկը։

Այլ կերպ ասած, ձեր թիմը կարող է լինել ձեր ամենամեծ կապիտալը, որը կօգնի ձեզ հասնել հաջողության, կատարելով բոլոր առաջադրանքները, կենտրոնանալով ընկերության երկարաժամկետ նպատակների վրա:

Անշուշտ, սխալ աշխատակցի  ընտրությունը կունենա հակառակ էֆֆեկտ և հարվածի տակ կդնի ձեր բիզնեսի բարի համբավը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ունենալ աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հստակ քաղաքականություն, որպեսզի կարողանաք հեշտությամբ ազատվել այն աշխատակիցներից ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները։

  1. Աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպումը

«Ամեն ինչ փող վաստակելու մեջ չէ», այս արտահայտությունը դժվար հանդիպեք դասագրքերում կամ բիզնեսավարման ուսուցման թրեյնինգներում։ Շատ հաճախ գործարարներն այնքան են կենտրոնանում իրենց բիզնեսի հաջողության վրա, որ անտեսում են անձնական կյանքն` ընտանիքը, ընկերներին, հոգեկան և ֆիզիկական առողջությունը, հանգիստը։ Հավատացեք, ձեր հաջողություններն արժեք չեն ունենա, եթե չափազանց լարված եք և զրկել եք ձեզ վերը թվարկվածից։

Անկախ բիզնեսի տեսակից անհրաժեշտ է ժամանակ տրամադրել ձեր հանգստի կազմակերպմանը։ Հանգստյան օր սահմանեք և ամբողջությամբ կտրվեք աշխատանքից։ Դուք կհասկանաք, որ շատ ավելի հաջողակ եք, երբ հանգիստ եք։

Հանգստի ճիշտ կազմակերպումը կթուլացնի ձեր լարվածությունը, կզսպի ձեր էմոցիաները, կվերականգնի ձեր ուժերն ու հմտությունները և կօգնի ձեզ նոր թարմությամբ ու պատրաստակամությամբ վերադառնալ բիզնեսի աշխարհ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85