Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Վլադիմիր Պուտին. ԲՐԻԿՍ-ի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում արդեն գերազանցում է G7-ի ցուցանիշը
18/10/2024 18:52
Կիսվել

Վլադիմիր Պուտին. ԲՐԻԿՍ-ի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում արդեն գերազանցում է G7-ի ցուցանիշը

ԲՐԻԿՍ-ի երկրների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արդեն գերազանցում է Մեծ յոթնյակի (G7) երկրների ցուցանիշը և շարունակում է աճել։Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի Գործարար համաժողովում։

«Օրինակ, տեսեք՝ 1992 թվական. Մեծ յոթնյակ՝ 45,5 %, իսկ նույն թվականին ԲՐԻԿՍ-ի երկրներ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 16,7 %: Իսկ հիմա՞: 2023 թվական. մեր միավորումը` 37,4 %, իսկ Մեծ յոթնյակը 29,3 %: Այս տարբերությունը մեծանում է, և կշարունակի մեծանալ, դա անխուսափելի է», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահը շեշտը դրել է այն բանի վրա, որ ԲՐԻԿՍ-ի սոցիալ-տնտեսական աճի արագացման և կայուն զարգացման համատեղ աշխատանքը բերում է կոնկրետ, շոշափելի արդյունքներ, իրականում նպաստում է անդամ երկրների հասարակ քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավմանը։ Պուտինի խոսքով՝ թվերը խոսում են իրենք իրենց օգտին։ Նա բերել է վիճակագրություն, որի համաձայն ԲՐԻԿՍ-ի միագումար ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 60 տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային համախառն արտադրանքում ընդհանուր բաժինը վստահորեն գերազանցում է Մեծ յոթնյակի համապատասխան ցուցանիշը և շարունակում է աճել:

«Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի, ամբողջ համաշխարհային տնտեսական դինամիկայի աճի ավելի քան 40 %-ը բաժին է ընկնում ԲՐԻԿՍ-ի երկրներին. այս տարվա արդյունքներով, ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպերը կանխատեսվում են 4 %-ի մակարդակում: Սա ավելի բարձր է, քան G7-ի երկրներում, որտեղ ընդամենը 1,7 % է, ինչպես նաև բարձր է համաշխարհային տեմպերից։ Համաշխարհային ցուցանիշը կկազմի 3,2 %», – ասել է Պուտինը:

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22