Ֆինանսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մեկ ունցիայի դիմաց 2,750 դոլարից
21/10/2024 17:12
Կիսվել

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մեկ ունցիայի դիմաց 2,750 դոլարից

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մեկ ունցիայի դիմաց 2,750 դոլարից:

Ոսկու գինը բարձրանում է Մերձավոր Արևելքում լարվածության աճի և ԱՄՆ-ում լարված նախընտրական պայքարի ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Այսպիսով, Իսրայելը քննարկում է Իրանի վրա հերթական հարձակման հնարավորությունը այն բանից հետո, երբ հոկտեմբերի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ պայթեց «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը կոչ են արել վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները տարածաշրջանում, թեև իսրայելցի կոշտ գծի կողմնակիցները դեմ են զիջումներին, նշում է գործակալությունը։

Ոսկու ֆյուչերսները 2025 թվականի չորրորդ եռամսյակում կարող են թանկանալ մինչև 3000 դոլար՝ ունցիայի դիմաց, ենթադրում է Commonwealth Bank of Australia-ի վերլուծաբան Վիվեկ Դհարը: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների նվազեցման ցիկլը, ամենայն հավանականությամբ, կնպաստի ԱՄՆ դոլարի թուլացմանը, ասել է նա Bloomberg-ին: Դոլարի անկումը շատ գնորդների համար ձուլակտորներն ավելի էժան է դարձնում, քանի որ դրանց գինը որոշվում է ամերիկյան արժույթով:

«Կենտրոնական բանկերի շարունակական կայուն պահանջարկը նույնպես աջակցում է ոսկուն։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ոսկին կհասնի մեկ ունցիայի դիմաց 2,900 դոլարի նշագծին, ինչին կնպաստի ԴՊՀ-ի տոկոսադրույքների հետագա նվազումը», – Reuters-ը մեջբերում է UBS-ի վերլուծաբան Ջովանի Ստաունովոյի խոսքերը: Առևտրականները նոյեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման հավանականությունը գնահատում են 90%։

ԱՄՆ ԴՊՀ-ն սեպտեմբերի 18-ին նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ մինչև տարեկան 4․75-5%։ Մինչ այդ ամերիկյան կարգավորիչը վերջին անգամ իջեցրել էր այն 2020 թվականին՝ covid-19 համաճարակի ֆոնին տնտեսությանն աջակցելու համար։ 2023-ի ամռանից ի վեր Fed-ը պահպանել է տոկոսադրույքը 5․25-5․5% մակարդակում, ինչը 2000 թվականից ի վեր առավելագույնն է։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03