ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ԳՈՀ Է ԻՐ 720 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը որևէ բիզնես չի ունեցել, չունի և չի էլ ցանկանում ունենալ: Այս մասին նա ասել է «Արավոտ»-ի հետ զրույցում: Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ իր աշխատավարձը իրեն լիուլի բավարարում է:
«Նախկինում չէր բավարարում աշխատավարձը: Հիմա իմ աշխատավարձը բավականին բարձրացել է: Ոչ միայն իմ, նաև հանձնաժողովի անդամների աշխատավարձը: Եթե համեմատության մեջ նայենք քաղծառայողների աշխատավարձի հետ, կարծում են, բավարար է, նորմալ է», – նշել է ՏՄՊՊՀ նախագահը:
Նշենք, որ Արտակ Շաբոյանի աշխատավարձը 720 հազար ՀՀ դրամ է: Այն ավելի քան 2 անգամ բարձր է պատգամավորի աշխատավարձից: