Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում
24/10/2024 11:27
Կիսվել

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։

Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների հոսանքի ծախսի կրճատմանը։

«Էլեկտրական էներգիայի կայուն աղբյուրներից օգտվելը ոչ միայն թույլ է տալիս համայնքներին խնայել համայնքային բյուջեներն ու ավելի շատ խնդիրներ լուծել բնակիչների համար։ Դա նաև ապրելակերպ է թելադրում, որի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանությունն է, հոգատարությունն է բնության և միմյանց նկատմամբ։ Ucom-ն էլ որպես պատասխանատու ընկերություն իր պարտքն է համարում հոգ տանել համայնքերի ու բնության մասին և օրինակ ծառայել այս առումով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս արևային կայանի տեղադրումը կարևոր քայլ է ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների էներգիայի ծախսերի նվազեցման առումով, այլև ցուցիչ է այն ապրելակերպի, որը կդարձնի մեր համայնքները ավելի կայուն և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար։ «Արևորդի» ՀԿ-ում մենք մշտապես աջակցում ենք այնպիսի լուծումների, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը՝ նպաստելով մաքուր, էներգաարդյունավետ և ավելի կանաչ ապագայի ձևավորմանը մեր համայնքների համար», – ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Շատ շնորհակալ ենք Ucom ընկերությանը այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար` հատկապես Գառնիկ Կարապետյանի այգում, որտեղ դրա կարիքը շատ զգացվում էր։ Արևային կայանների տեղադրումը ոչ միայն ավելի կլուսավորի մեր այգին, որը մեր ծերերի և երիտասարդների ժամանցի վայրն է, այլև զգալի խնայողություն կբերի համայնքի բյուջեին։ Հուսով ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կշարունակվեն՝ հանուն մեր համայնքի բարօրության և կայուն ապագայի», – նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Յուքոմի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի մարզի և Սյունիքի մի շարք տարբեր բնակավայրերում։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04