Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Աջակցություն և հարկային արտոնություններ ՏՏ ոլորտին՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի փոփոխություններով
24/10/2024 21:38
Կիսվել

Աջակցություն և հարկային արտոնություններ ՏՏ ոլորտին՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի փոփոխություններով

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումները աջակցության նոր ուղղություններ են նախանշում ՏՏ ոլորտի համար:

Ներկայացված նախագծերով առաջարկվում է պետական աջակցության համապարփակ, մեծ փաթեթ առաջիկա 7 տարիների համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, հետևաբար շատ կարևոր է ոլորտը զարգացնելու, գիտահետազոտական աշխատանքները, նորարարությունը, նոր պրոդուկտների ստեղծումը Հայաստանում խթանելու նպատակով օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ կառաջարկվի տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Առաջարկվող առաջին ուղղությամբ խթանվում է նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկվում է եկամտահարկի 100 տոկոս վերադարձ (խոշոր ընկերությունների դեպքում՝ 50%)՝ աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատակիցների մասով։ Սա նշանակում է, որ մենք խրախուսում ենք ընկերություններին ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնականում սա վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաև այն աշխատակիցներին, որոնք նախկինում երբեք տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել։

Այս գործիքն առաջարկվում է ընկերություններին այն տրամաբանությամբ, որ առկա սահմանափակ մասնագիտական կապիտալը պետք է «ուղղորդվի» դեպի տնտեսության բարձր արտադրողական ու հեռանկարային երկարաժամկետ աճ ապահովող ուղղություններ։

Երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին։ Վերջին տարիներին տարբեր երկրներ փորձում են իրենց ներքին օրենսդրությունները հարմարեցնել՝ ճկուն գործիքակազմեր առաջարկելով աշխատանքային միգրանտների համար՝ իրենց կողմ ներգրավելով մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել այն ընկերություններին, որոնք Հայաստան կներգրավեն աշխատանքային միգրանտների՝ սրանով բարձրացնելով մասնագիտական կարողունակությունները մեր ներքին շուկայում՝ ապահովելով աշխատանքի նոր մշակույթ, ինչպես նաև տեխնոլոգիաների տրանսֆեր իրականացնելու դեպի Հայաստան։

Նախագծի երրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցմանը տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Իսկ 31 և ավել աշխատակից ունեցող ընկերությունների համար սահմանվում է եկամտահարկի 25 տոկոսի չափով վերադարձ։ Այս դեպքում մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպությունների համար առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որի հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամից ոչ ավելի:

Ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլև, առհասարակ, տնտեսության բոլոր ուղղություններում գործունեություն ծավալող այն ընկերությունները, որոնք կանեն գիտահետազոտական աշխատանքներ, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20 տոկոսի փոխարեն կսահմանվի 10 տոկոս։

Առաջարկվում է նաև շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս։ Նպատակ կա շահութահարկի մասով ևս մի քանի առաջարկներ անել ընկերություններին՝ մասնավորապես մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը։

Նախագծով նաև առաջարկվում է հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

IDram

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85