Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ուորեն Բաֆեթը կուտակել է կանխիկ 325 միլիարդ դոլար՝ բեռնաթափելով բաժնետոմսերը
05/11/2024 13:34
Կիսվել

Ուորեն Բաֆեթը կուտակել է կանխիկ 325 միլիարդ դոլար՝ բեռնաթափելով բաժնետոմսերը

Ուորեն Բաֆեթը ներկայումս ունի ավելի քան 325 միլիարդ դոլար կանխիկ գումար այն բանից հետո, երբ նա այս տարի վաճառեց միլիարդավոր դոլարների Apple-ի և Bank of America-ի բաժնետոմսերը և շարունակեց կայուն շահույթ ստանալ Berkshire Hathaway-ի բոլոր բիզնեսներից:

Berkshire-ը հայտարարել է, որ երրորդ եռամսյակում վաճառել է Apple-ի ևս 100 միլիոն բաժնետոմս այն բանից հետո, երբ անցյալ եռամսյակում կիսով չափ կրճատել է իր խոշոր ներդրումները Apple-ում: Մոտ 300 միլիոն բաժնետոմսերի մնացած փաթեթը սեպտեմբերի վերջին գնահատվել է 69․9 միլիարդ դոլար և շարունակում է մնալ Berkshire-ի ամենամեծ ներդրումը, սակայն այն կտրուկ կրճատվել է անցյալ տարվա վերջից, երբ դրա արժեքը կազմում էր 174․3 միլիարդ դոլար:

Ներդրողները նույնպես կհիասթափվեն՝ իմանալով, որ Berkshire-ն այս եռամսյակում չի հետգնել իր սեփական բաժնետոմսերից որևէ մեկը:

CFRA Research-ի վերլուծաբան Քեթի Սայֆերտն ասում է, որ բաժնետերերը կհարցնեն, թե ինչու է Բաֆեթը շարունակում այդքան կանխիկ գումար կուտակել: «Միգուցե նա ավելի հոռետես է ապագա տնտեսական և շուկայական պատկերի նկատմամբ, քան մյուսները» – ասաց նա:

Ինչու՞ վաճառել բաժնետոմսերը

Մայիսին կայացած բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ Բաֆեթն ասաց, որ Apple-ի որոշ բաժնետոմսերի վաճառք սկսելու պատճառն այն էր, որ նա ակնկալում էր, որ ապագայում հարկերի դրույքաչափերը կբարձրանան:

Շաբաթ օրը Berkshire-ն ասաց, որ երրորդ եռամսյակի ներդրումային շահույթը կրկին աճել է մինչև 26․25 միլիարդ դոլար կամ 18,272 դոլար մեկ A դասի բաժնետոմսի համար:

Բաֆեթը վաղուց խորհուրդ է տվել ներդրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել Berkshire-ի գործառնական եկամուտին, եթե նրանք ցանկանում են հասկանալ, ընկերության իրական վիճակը, քանի որ այդ ցուցանիշները հաշվի չեն առնում ներդրումները:

Այս ցուցանիշով Berkshire-ի գործառնական եկամուտը նվազել է ընդամենը 6 տոկոսով՝ մինչև 10․09 միլիարդ դոլար կամ 7,023․01 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Դա համեմատվում է անցյալ տարվա ընդհանուր 10․8 միլիարդ դոլարի հետ կամ 7,437․15 դոլար մեկ A դասի բաժնետոմսի համար:

Berkshire-ի ներկայիս վիճակը

Berkshire-ի եկամուտը գործնականում մնացել է անփոփոխ՝ 92․995 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ ընկերությունը հայտնել էր 93․21 միլիարդ դոլար եկամտի մասին:

Berkshire-ն ունի մի շարք ապահովագրական ընկերություններ, ներառյալ Geico-ն, ինչպես նաև BNSF երկաթուղին, մի քանի խոշոր կոմունալ ծառայություններ և մի շարք մանրածախ և արտադրական ընկերություններ, ներառյալ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Dairy Queen-ը և See’s Candy-ը:

Ակնկալվում է, որ Berkshire-ի փոխնախագահ Գրեգ Աբելը կփոխարինի 94-ամյա Բաֆեթին գլխավոր տնօրենի պաշտոնում, երբ նա մահանա:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59