Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ինչ ավտոմեքենաներ են վարում աշխարհի ամենահարուստ մարդիկ
05/11/2024 21:09
Կիսվել

Ինչ ավտոմեքենաներ են վարում աշխարհի ամենահարուստ մարդիկ

Ոմանք նախընտրում ենք ռետրո մեքենաներ, ոմանք գերշքեղ ժամանակակից մոդելներ, ոմանք էլ համեստ ավտոմեքենաների սիրահար են: Ինչպիսին է աշխարհի ամենահարուստ մարդկանց ավտոպարկը, իմացեք ստորև…

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ունի տպավորիչ մեքենաների հավաքածու: Բացի Tesla-ից, նրա ավտոտնակում կա խորհրդանշական McLaren F1-ը, որը Մասկը գնել էր իր «էլեկտրական մեքենայի» ժամանակաշրջանից առաջ: Նա նաև ունի խորհրդանշական Lotus Esprit-ը՝ The Spy Who Loved Me-ի համար սուզանավի վերածված՝ ընդգծելով իր սերը տեխնոլոգիաների և ստեղծագործ լուծումների նկատմամբ:

Ֆրանսիական շքեղության արքա Բեռնար Առնոն, որը ղեկավարում է LVMH-ը, էլեգանտության և ոճի սիրահար է նաև ավտոմեքենաների հարցում: Նրա հավաքածուում կարելի է գտնել Bugatti Veyron-ը, որը հայտնի է իր հզոր շարժիչով և շքեղ դիզայնով: Նրան է պատկանում նաև Mercedes-Benz SLR Stirling Moss մակնիշի ավտոմեքենան, որը սահմանափակ թողարկված մոդել է՝ ի պատիվ բրիտանացի ավտոարշավորդի:

Չնայած իր հսկայական հարստությանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նախընտրում է համեստ Honda Accord-ը: Սա ավտոմեքենա է, որը խորհրդանշում է պարզության հանդեպ նրա նվիրվածությունը: Բայց նրա ավտոտնակում կան նաև շքեղ և հզոր մեքենաներ, ինչպիսիք են Lamborghini Veneno-ն և Bugatti Veyron Mansory-ն, որոնք արտացոլում են նրա՝ որպես միլիարդատիրոջ և համաշխարհային կարգի ձեռներեցի կարգավիճակը:

Վետերան ներդրող և պարզության ջատագով Ուորեն Բաֆեթը ունի Cadillac XTS մակնիշի ավտոմեքենա, որն արտացոլում է կյանքի նկատմամբ նրա սթափ և պահպանողական հայացքը: Այս մեքենան հիանալի կերպով համապատասխանում է Բաֆեթի կերպարին, որը հայտնի է իր համեստ կենսակերպով՝ չնայած իր հաշվին առկա միլիարդներին։

Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը չի կարող դիմակայել սուպերմեքենաներին և շքեղությանը: Նրա ավտոտնակում են Lexus LFA-ն և McLaren F1-ը, որոնք խորհրդանշում են ուժ և բացառիկություն, ինչը լիովին համապատասխանում է Էլիսոնի կարգավիճակին:

Ասիայի ամենահարուստ մարդկանցից Մուկեշ Ամբանին ունի Rolls-Royce-ի, Aston Martin-ի և BMW-ի մի ամբողջ հավաքածու: Նրա հարմարեցված Maybach 62-ը ծննդյան նվեր էր կնոջ կողմից և հիանալի կերպով լրացնում է հնդիկ միլիարդատիրոջ ապրելակերպը:

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ունի Porsche 959 արագընթաց մեքենա, որը մինչև 2000-ականներն ԱՄՆ-ում արգելված էր: Այսօր այս դասական սպորտային մեքենան արտացոլում է նրա տեխնիկական և յուրահատուկ մոտեցումը կյանքին, քանի որ միայն իսկական գիտակները կընտրեին այսպիսի հազվադեպություն:

Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջը նախընտրում է էկոլոգիապես մաքուր և տեխնոլոգիապես առաջադեմ ավտոմեքենաներ, ինչպիսիք են Tesla Roadster-ը և Toyota Prius-ը: Այս ընտրությունն արտացոլում է նրա հավատարմությունը նորարարության և կանաչ ապագայի նկատմամբ:

Google-ում Փեյջի գործընկեր Սերգեյ Բրինը նույնպես ընտրում է Tesla Model X-ը և Toyota Prius-ը՝ շարունակելով բարձր տեխնոլոգիական մինիմալիզմի և շրջակա միջավայրի բարեկեցության ավանդույթը:

Իսկ Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Bloomberg LP-ի հիմնադիր Մայքլ Բլումբերգն ընտրում է Chevrolet Suburban-ը, ինչպես նաև BMW 7 սերիան՝ ցուցադրելով արդյունավետության և պրեմիումի համադրություն:

Այս մեքենաները պարզապես փոխադրամիջոց չեն, այլ սեփականատերերի ճաշակի և աշխարհայացքի մարմնացումն՝ արտացոլելով նրանց հավակնություններն ու յուրահատկության ցանկությունը։ Յուրաքանչյուր միլիարդատեր ունի իր սեփական տեսակետը շքեղության և գործնականության մասին, և ավտոպարկը հիանալի լրացում է նրանց ապրելակերպին:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28