Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ինչ կա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավտոտնակում
07/11/2024 15:12
Կիսվել

Ինչ կա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավտոտնակում

Դոնալդ Թրամփը մեքենա չի վարում, բայց իր ավտոտնակում մի քանի շքեղ ավտոմեքենաներ ունի:
Գաղտնիք չէ, որ նախագահ Թրամփը մեծ կարողություն ունի, ինչպես նաև թանկարժեք մեքենաների հավաքածու:

Lamborghini Diablo VT

Դոնալդ Թրամփի հին Lamborghini-ն այս տարվա սկզբին վաճառվել է ռեկորդային 1.1 միլիոն դոլարով: 510 ձիաուժ հզորություն ունեցող 5.7-լիտրանոց V12 շարժիչով այս կապույտ Diablo-ն ամենահայտնի մեքենան էր նախագահի ավտոպարկում:

Mercedes-Benz SLR McLaren

Դոնալդ Թրամփը մի քանի թանկարժեք Mercedes ունի: Նախագահը բացառիկության կողմնակից է, և զարմանալի չէ, որ նա գնել է սահմանափակ քանակությամբ թողարկված մեքենա: 5.4-լիտրանոց V8 շարժիչով Mercedes-Benz SLR McLaren-ը կարող է 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 3.4 վայրկյանում:

Rolls Royce Phantom

Հոլիվուդյան էլիտայի սիրելի Rolls Royce Phantom-ն արժե 300 հազար դոլար և ունի 563 ձիաուժ հզորությամբ 6.6 լիտրանոց երկտուրբո V12 շարժիչ:

Chevrolet Camaro Indianapolis 500 Pace Car

Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը իր ավտոտնակում ունի 2011 թվականի արտադրության Camaro SS: Նախագահի մեքենան ընդօրինակում է 1960-ականների արագընթաց մոդելներին: Նախագահը հաճա՞խ է վարում այն: Ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Mercedes-Benz S600 Guard

Mercedes-Benz S600 Guard-ը նախատեսված է իր ուղևորներին պաշտպանելու հզոր հրաձգային զենքերից և պայթյուններից՝ միևնույն ժամանակ հիանալի տեսք ունենալով: Զրահամեքենայի շարժիչի ծալովի ծածկի տակ տեղադրված է 6-լիտրանոց V12 շարժիչ՝ 523 ձիաուժ հզորությամբ:

Rolls Royce Silver Cloud

Մեծահարուստների շրջանում 1956 թվականի Rolls Royce Silver Cloud-ը տասնամյակներ շարունակ եղել է շքեղության խորհրդանիշ: Իր շքեղ տեսքով Silver Cloud-ն արտահայտում է էլիտայի նրբագեղությունն ու շնորհքը:

Cadillac Allante

Cadillac Allante-ը ստեղծվել է GM-ի կողմից՝ Mercedes-Benz-ի հետ մրցակցության ակնկալիքով: Բայց դա չստացվեց. մոդելը կարճ կյանք ունեցավ և երբեք իսկապես հայտնի չդարձավ:

Cadillac Escalade

Նախագահ Թրամփն առնվազն մեկ Cadillac Escalade ունի: Այս շքեղ ամենագնացը շատ հայտնի մարդկանց ակնհայտ ընտրությունն է: Այն սիրված է իր շքեղ ինտերիերի և 420 ձիաուժ հզորությամբ V8-ի համար:

Tesla Roadster

Դոնալդ Թրամփը նաև Tesla Roadster-ի սեփականատեր է: Այս ռոուդսթերն արտադրվել է 2008-2012 թվականներին, եղել է Tesla-ի առաջին մեքենան: Այն ունակ է 100 կմ/ժ արագության հասնել 3.7 վայրկյանում:

American Chopper-ի ոսկեձույլ մոտոցիկլը

Սա վերջիններից է՝ Թրամփի մեքենաների հավաքածուին միացած: American Chopper-ը 2012-ին սա մշակել է հատուկ Թրամփի համար: Դրա վրա փորագրված է Թրամփի անունը՝ դարձնելով այն երկրի ամենաշքեղ և տեսանելի մոտոցիկլետներից մեկը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25