2024թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 27․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,390.6 հազար լիտր գինի, որից 660.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 27․5%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 25․5%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 7․3 անգամ և կազմել 3,526.5 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 8․5%-ով և կազմել 926.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 6.1%-ով՝ կազմելով 23,151.4 հազար լիտր։