Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Եվրոպայում գազի գինը 2023 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 500 դոլարը
14/11/2024 21:20
Կիսվել

Եվրոպայում գազի գինը 2023 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 500 դոլարը

Եվրոպայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 500 դոլարը 1,000 մ3-ի դիմաց։ Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 14-ին Նիդեռլանդների TTF գազային հանգույցում բնական գազի մատակարարման պայմանագրերի արժեքը նոյեմբերի 14-ի առևտրի ընթացքում աճել է մինչև 500․5 դոլար 1,000 մ3-ի դիմաց կամ 45․9 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:

Բնական գազի ֆյուչերսները բարձրանում են ցուրտ եղանակի և ջեռուցման սեզոնի սկսվելուն պես, գրում է The Wall Street Journal-ը։ Սակայն, ինչպես նշում է թերթը, ակնկալվում է, որ մատակարարումները կպահպանվեն համեմատաբար բարձր մակարդակի վրա։ Gelber & Associates-ը նույնպես ընդունում է սառը եղանակի կանխատեսումների ազդեցությունը ֆյուչերսների գների վրա: Բացի այդ, վերլուծաբանները դա կապում են ԱՄՆ-ում գազի արդյունահանման ծավալների կրճատման հետ:

Ըստ Gas Infrastructure Europe-ի՝ ԵՄ-ի գազի պահեստարաններն այժմ լցված են 93․6%-ով, ինչը բարձր է հնգամյա միջին ցուցանիշից, բայց ավելի ցածր, քան անցյալ տարվա մակարդակը: Վերլուծաբանների կարծիքով՝ գներին աջակցություն է ցուցաբերել նաև հողմակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը, ինչը մեծացրել է գազի պահանջարկը եվրոպական որոշ երկրներում:

Հոկտեմբերի վերջին նորվեգական նավթի և գազի արտադրող Equinor-ի գործադիր տնօրեն Անդերս Օպեդալն ասաց, որ գազի գները Եվրոպայում մնում են Ասիայում աճող պահանջարկի և ռուսական և հեղուկ բնական գազի (LNG) ապագա մատակարարումների հետ կապված ճնշման տակ: «Ձմեռը մոտենում է, և Եվրոպայում պահանջարկը կախված կլինի եղանակից և ջերմաստիճանից։ Նորմալ կամ ցուրտ ձմեռը ճնշում կգործադրի գների վրա»,- հավելեց նա։ Բացի այդ, ըստ թոփ մենեջերի, կա «զգալի անորոշություն»՝ կապված նոր LNG նախագծերի մեկնարկի ժամկետների հետ։ Հոկտեմբերին Equinor-ը հայտնել է երրորդ եռամսյակի շահույթի 13% անկման մասին՝ վկայակոչելով նավթի գների իջեցումը և արդյունահանման կրճատումը:

Նոյեմբերի 14-ին Financial Times-ը հայտնել է, որ Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությունը «հրամայել է Deutsche Energy Terminal-ին (DET), որը երկրում շահագործում է հեղուկ բնական գազի չորս տերմինալներ, չընդունել ռուսական LNG-ի ոչ մի մատակարարում»: Թերթն անդրադարձել է գերատեսչության գրությանը։ Դրանում նախարարությունն ընդգծել է, որ խոսքը «առանցքային պետական ​​շահերի» պաշտպանության մասին է։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22