Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
18/11/2024 17:54
Կիսվել

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Յուփեյ ընկերությունը միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Յուփեյի օգտատերերը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։ «Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար», – ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», – ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի  կողմից)։

Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», – ասել է Ալբերտ Թունյանը։

Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը և Easy Pay-ը։ Իդրամի բաց/open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, իսկ Հայաստանում գործող Բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին Իդրամից տեղեկացրեցին, որ բաց են համագործակցության համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25