Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԹԵՄԱՅՈՎ
17/04/2013 11:48
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԹԵՄԱՅՈՎ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում է անցում կատարել ծրագրային բյուջետավորմանը: Թեեւ բոլոր երկրները չեն առաջնորդվում ծրագրային բյուջետավորման մոդելով, Գագիկ Մինասյանն այն համարել է հանրային ֆինանսները ծախսելու ամենաարդյունավետ, միաժամանակ ամենավերահսկելի տարբերակը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկաներին տեղեկություններ է հաղորդել նոր համակարգի ներդրման, ինչպես նաև գործընթացի առավելությունների ու թերությունների մասին: Նրա խոսքերով՝ գործընթացն սկսվել է դեռ 2004թ.-ից, երբ մշակվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը, իսկ հետագայում պետբյուջեի ստանդարտ մոդելին զուգահեռ ներկայացվել է նաեւ պետական մարմինների բյուջեների ծրագրավորված տարբերակը: Այս համակարգի ներդրումը ֆինանսների փոխնախարարը դիտարկել է որպես պետական ֆինանսական կառավարման բարեփոխումների բաղկացուցիչ մաս՝ հենց այդ բարեփոխումների հաջողությամբ էլ պայմանավորելով ծրագրային բյուջետավորմանն անցումը:

Նա նաեւ նշել է, որ միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումը, միասնական գանձապետական համակարգի, անկախ Վերահսկիչ պալատի ստղծումն այս տարիներին ընթացքում բարենպաստ պայմաններ են ստեղծել ծրագրային բյուջետավորումն սկսելու համար: Բանախոսը որպես ծրագրային բյուջետավորման առավելություն առանձնացրել է ծախսերի պլանավորման հստակությունը եւ արդյունավետությունը, կառավարման բարելավումը, կատարողականի ճշգրիտ գնահատումը, գործընթացի թափանցիկությունը:

Որպես թերություն նա նշել է համակարգի ներդրման աշխատատարությունն ու ժամանակատարությունը, միաժամանակ տնտեսագիտական դասակարգմամբ տողառտող բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության թուլացումը: Ծրագրային բյուջետավորման համար կպահանջվի նաեւ հզորացնել պետական մարմինների կարողությունները:

Ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է գործընթացն ըստ փուլերի ներդնելու կառավարության պատկերացումները եւ հնարավոր համարել մասնակիորեն այն կիրառել 2016թ.-ից եւ ամբողջապես՝ 2018թ.-ից:

Հաջորդ զեկուցող ՝«Ավագ Սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը ներկայացրել է այս ոլորտում միջազգային փորձը: Ըստ այդմ՝ զարգացած բոլոր երկրներն այս կամ այն չափով կիրառում են ծրագրային բյուջետավորման սկզբունքը, եւ այն ուրույն է յուրաքանչյուր երկրում: Փորձագետը այս համակարգի ամենաբարդ խնդիրը համարել է ծախսային ծրագրերի վերջնական կամ միջանկյալ արդյունքների գնահատումը՝ ոչ ֆինանսական ցուցանիշների արդյունավետ համակարգի մշակումը:

Միջազգային փորձը վկայում է, որ ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրումը պահանջում է 10-15 տարի, եւ գերադասելի է այն իրականացնել փուլային տարբերակով: Մասնագետի կարծիքով՝ համակարգն արդյունավետ է այն դեպքում, եթե պահանջված է օրենսդիր մարմնի կողմից: Ժամանակի ընթացքում այն, բանախոսի համոզմամբ, կհանգեցնի նաեւ կառավարման կառուցվածքի փոփոխությունների:

Խոսելով Հայաստանի ներկա իրավիճակի եւ համակարգը ներդնելու առանձնահատկությունների մասին՝ Վահրամ Ավանեսյանը նշել է, որ կա ծրագրերով բյուջեն կազմելու փորձ, մեթոդաբանությունը հիմնականում մշակված է, պետական ֆինանսական կառավարման անհրաժեշտ բարեփոխումներն արվել են կամ էլ ընթացքի մեջ են: Փոխարենը բավարար չեն պետական մարմինների կարողությունները, ինչպես նաեւ ներդրումների անհրաժեշտություն կառաջանա:

Փորձագետը նշել է, որ 2013թ. բյուջեում արտացոլված է 175 ծրագիր եւ 905 ծրագրային միջոցառում, ծրագրային անձնագրեր-նկարագրեր ունեն 12 պետական կառույցներ: Զեկուցողը որպես առաջիկա անհրաժեշտ քայլ նախ նշել է ծրագրային բյուջետավորման համար օրենսդրական հիմքի ապահովումը, մեթոդաբանության կատարելագործումը, կարողությունների հզորացումը:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին: 

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29