Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ի տարեկան աճը 10 ամսում կազմել է 4.1%
Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ի տարեկան աճն ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում կազմել է 4.1%: Հոկտեմբերին այդ ցուցանիշը սեպտեմբերի համեմատ աճել է 3.2%-ով: Այս մասին ասվում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստված՝ տնտեսության ներկա իրավիճակի մասին պատմող զեկույցում:
«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ 2024-ի հոկտեմբերին ՀՆԱ-ի աճը տարեկան կտրվածքով կազմել է 3.2%, ինչպես նախորդ ամսվա ընթացքում: ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով՝ ՀՆԱ-ի աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.1%»,- նշվում է վերանայման մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչ տարեվերջ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 3.9%-ով: