Թուրքիայի Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկել կեղծ արժույթների շրջանառության դեմ պայքարելու համար
Թուրքիայի Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկել հանրապետությունում կեղծ արժույթի շրջանառությունը կանխելու և համապատասխան հետաքննություն իրականացնող իրավապահ մարմինների հետ գործողությունները համակարգելու համար:
«Կեղծ արտարժույթի շրջանառությունը կանխելու նպատակով ստուգվում և թարմացվում են փողերի հաշվառման միջոցները, դրանց հսկողությունը և բանկոմատները: Կենտրոնական բանկn արդարադատության մարմինների հետ համակարգում է կեղծ արժույթի դեմ պայքարի աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիա կեղծ դոլարների ներհոսքի մասին ԶԼՄ-ներում տեղեկատվության տարածման առնչությամբ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ 600 միլիոն դոլար արժողությամբ կեղծ թղթադրամներ են մտցվել: Փոխանակման կետերն ու բանկերը ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը 50 և հին տեսակի 100դոլար արժողությամբ թղթադրամներով: