Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 52728.72-5.20 TOPIX - 3575.84-3.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25408.46-1.35 SSEC - 4096.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
09/03/2026  CBA:  USD - 377.29-0.02 GBP - 503.49+0.12
09/03/2026  CBA:  EURO - 436.15-0.66
09/03/2026  CBA:  GOLD - 62198+282 SILVER - 998.8-22.8
Դիմացկուն, հուսալի, քոնը. ներկայացնում ենք HONOR X9c սմարթֆոնը
09/12/2024 17:41
Կիսվել

Դիմացկուն, հուսալի, քոնը. ներկայացնում ենք HONOR X9c սմարթֆոնը

Այսօր հնարավորություն ունենք ծանոթանալ HONOR ապրանքանիշի նոր սմարթֆոնին՝ HONOR X9c-ին: Մոդելն արդեն հասանելի է վաճառքի համար: Արտադրողը ներկայացնում է այս մոդելը որպես իր ամենադիմացկուն սմարթֆոնը։ Սակայն ամրությունից բացի, այն ունի նաև մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ՝ հզոր մարտկոց, արագ լիցքավորում, գերազանց դիսփլեյ և լուսանկարահանման լավ հնարավորություններ։ Տեսնենք, թե ինչպես են այս հատկանիշները դրսևորվում իրական պայմաններում։

Առաջին տպավորություն

HONOR X9c-ն աչքի է ընկնում իր ոճային տեսքով։ Չնայած այն չի դասվում ամենաթոփային մոդելների շարքին, իր արտաքին տեսքով X9c-ն ոչնչով չի զիջում շատ ֆլագմաններին։ Ունի բարակ իրան (հաստությունը՝ 8 մմ-ից պակաս), փոքր-ինչ կոր դիսփլեյ, որը զբաղեցնում է ամբողջ դիմային հատվածը, տեսախցիկների բլոկի ոճային ձևավորում՝ թանկարժեք ժամացույցների շրջանակը հիշեցնող դիզայնով, և հետաքրքիր գունավորումներ։

Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ սև տիտան, նեֆրիտե երկնագույն և մանուշակագույն տիտան։ Առաջինն, իհարկե, դասական տարբերակն է։ Ընդ որում, այս գունավորմամբ սմարթֆոնը փայլատ է, թավշային և չի պահում մատնահետքեր։

Մեր սիրելի տարբերակը մանուշակագույնն է։ Թեև այն կարող է ասոցիացիա առաջացնել դիմափոշու հետ ու, միգուցե, համարվում է ավելի շատ «կանացի» տարբերակ, իրականում HONOR X9c-ն հագեցած տեսք ունի՝ անկախ օգտատիրոջ սեռից։ Գունավորումը չափազանց հաջող և հաճելի է։

Նեֆրիտե երկնագույն տարբերակի հետևի մասում առկա են ավելի բաց երանգների բծավորումներ, որոնք հիշեցնում են թե՛ մարմարյա, թե՛ սառցե նախշեր։ Այս դեպքում էլ տեսքը գեղեցիկ է և, ինչպես մյուս գունավորումների դեպքում, պրակտիկ՝ չաղտոտվելու հատկության շնորհիվ։

Կառավարման կոճակները դասական են. ձայնի և միացման կոճակներն աջ կողմում են, առկա են մի զույգ միկրոֆոն, բավականին հնչեղ ստերեոդինամիկներ, USB Type-C մուտք, երկու SIM քարտի համար նախատեսված տեղ։

HONOR X9c-ն ոչ միայն տեսքով է ավելի թանկ թվում, քան իր իրական արժեքն է, այլ նաև թողնում է պրեմիում դասի սարքի զգացողություն։ Դրան մեծապես նպաստում են կոր եզրերը, որոնք բարակության հավելյալ զգացողություն են հաղորդում։ Բացի այդ, առանձնանում են նաև գունային հետաքրքիր լուծումները և տեսախցիկների բլոկի յուրօրինակ դիզայնը։

Սարքի քաշը ևս հարմար է։ Չնայած խոշոր էկրանին՝ HONOR X9c-ն, իր 189 գրամ քաշով, դժվար է անվանել ծանր սմարթֆոն։ Քաշը բաշխված է այնպես, որ սարքը հարմարավետ է տեղավորվում ձեռքում։ Սակայն, ինչպես և մեծ անկյունագծով դիսփլեյ ունեցող ժամանակակից բոլոր սմարթֆոնների դեպքում, HONOR X9c-ն ամենից հարմար է օգտագործել երկու ձեռքով։

Թոփ դիսփլեյ

Էկրանի մասին խոսենք ավելի մանրամասն: Նշենք որ անկյունագիծն է ՝ գրեթե 6,8”: Մատրիցան, իհարկե, AMOLED է՝ 120 Հց հաճախականությամբ, մեկ միլիարդ գույներով, DCI-P3 գունային գամմայով և 2700×1224 պիքսել կետայնությամբ:

Կարևոր է նաև պայծառության հսկայական պաշարը: HONOR X9c-ի էկրանի առավելագույն պայծառությունը 4000 նիտ է: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Այն, որ պատկերը միշտ ընթեռնելի է՝ նույնիսկ ամառային պայծառ արևի ճառագայթների տակ: Ավաղ, նոյեմբերին դժվար է գտնել նման արև, բայց փողոցում արված թեստերում մատրիցան իրեն հիանալի դրսևորեց. զգացվում է, որ պայծառությունն իսկապես նշանակալի մակարդակի վրա է։

Էլ ի՞նչը կարելի է նշել: Օրինակ՝ աչքերի պաշտպանության բազմաթիվ տեխնոլոգիաներ, ներառյալ 3840 Հց PWM հաճախականության շնորհիվ էկրանի պատկերի «թարթման» բացակայությունը:

Ընդհանուր առմամբ, ստանում ենք սահուն, ամբողջական պատկեր՝ բարձր պայծառությամբ և առանց էկրանի թրթռալու, ինչի պատճառով մյուս հեռախոսները կարող են առաջացնել լրացուցիչ լարվածություն աչքերի համար։ Ըստ էության, դիսփլեյը մոտ է կատարելության և, երևի թե, միայն եզրերի կոր մասերում էկրանի աննշան թրթռալուն է պետք սովորել։

Իր բոլոր առավելություններով հանդերձ, HONOR X9c-ի մատրիցան առանձնանում է նաև արտաքին ազդեցություններից ուժեղացված պաշտպանությամբ:

Պաշտպանություն ամեն ինչից

Նախ նշենք, որ մենք հնարավորություն չունեցանք լիովին «դաժան» փորձարկումների ենթարկել HONOR X9c-ն։ Բայց մի քանի անգամ սմարթֆոնը գցել մենք հասցրեցինք։ Բացի այդ, մենք պատճառ չունենք չհավատալու մի արտադրողի, որն առաջին անգամ չէ որ  պաշտպանված մոդելներ է թողարկում։

Այսպիսով, HONOR X9c-ի կորպուսի ներքին կառուցվածքը նախատեսված է այնպես, որ ապահովի հարվածի ամորտիզացիա, երբ սմարթֆոնը ընկնում է՝ եզրերը կամ անկյունները դեպի ներքև։ Բացի այդ, ներքին բաղադրիչները ամրացված են հատուկ ամորտիզացնող հիմքերի վրա։ Արդյունքում սարքը կարող է պահպանել իր գործունակությունը և դիմակայել մինչև երկու մետր բարձրությունից ընկնելուն։

Հատուկ կարծրացրած ապակին պաշտպանում է ոչ միայն էկրանը, այլև տեսախցիկների բլոկը։ HONOR-ը հավաստիացնում է, որ այս նյութը պողպատից էլ կարծր է։ Այս ամենը պաշտպանում է սարքը ոչ միայն կոտրվածքներից՝ ընկնելու ժամանակ, այլև՝ քերծվածքներից։

Վերջապես, HONOR X9c-ն համապատասխանում է IP65M ստանդարտին։ Եռաշերտ պաշտպանական համակարգի շնորհիվ ապահովվում է ամբողջական հերմետիկություն և ջրակայունություն։ Ավելին, կարող եք սմարթֆոնը օգտագործել նույնիսկ թաց ձեռքերով կամ անձրևի տակ։

Հսկայական մարտկոց

Կարևորն այն է, որ մարտկոցը մեծ է, բայց ոչ հաստ։ HONOR X9c-ն հագեցած է 6600 մԱժ սիլիցիում-ածխածնային մարտկոցով։ Նախկինում նման մարտկոցներ օգտագործվում էին միայն HONOR-ի ֆլագմանային մոդելներում, սակայն այժմ դրանք հասանելի են ավելի մատչելի գնային սեգմենտում։

Նմանատիպ մարտկոցները առանձնանում են ծառայության երկար ժամկետով, դանդաղ դեգրադացմամբ և կոմպակտ չափերով։ Միայն մեկ լիցքավորումը բավարար է մոտավորապես մեկ օր վիդեոներ դիտելու կամ երկու օր երաժշտություն լսելու համար։

Եթե դիտարկենք HONOR X9c-ն իրական օգտագործման պայմաններում, ապա սմարթֆոնն ունակ է աշխատել 2-3 օր առանց վերալիցքավորման։ Սա բավականին լավ ցուցանիշ է, որը հաճախ չի հանդիպում։ Սմարթֆոնը նաև ունի 66 Վտ հզորությամբ արագ լիցքավորման հնարավորություն։ Հաճելի է նաև այն, որ լիցքավորման բլոկը ներառված է հավաքածուի մեջ։

 

Տեխնիկական հնարավորություններ

HONOR X9c-ն ստեղծված է ժամանակի փորձությունն անցած միջին մակարդակի Qualcomm Snapdragon 6 Gen 1 պրոցեսորի հիման վրա։ Այն ունի ութ միջուկ, Adreno A710 գրաֆիկական բլոկ և, ընդհանուր առմամբ, բավարար արտադրողականություն՝ նույնիսկ «պահանջկոտ» խաղերի համար։

Հիշողության առումով հասանելի են երկու տարբերակներ՝ 8 ԳԲ և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Երկու դեպքում էլ ներկառուցված հիշողությունը կազմում է 256 ԳԲ։ Օգտագործման ընթացքում 8 և 12 ԳԲ-ների միջև տարբերությունը գրեթե նկատելի չէ։ Մյուս կողմից, ընտրություն կատարելիս կարելի է նաև հաշվի առնել, որ նրանց միջև գնային տարբերությունը չնչին է։

Կարող ենք նաև նշել, որ HONOR X9c-ն ունի OTG, NFC և մատնահետքերի սկաներ՝ էկրանի ներքևում։ Հիմնական տեսախցիկը 108 ՄՊ է և առանձնանում է խոշոր սենսորով։ Առկա են օպտիկական ստաբիլիզացիա, շարժումների որսում՝ արհեստական բանականությամբ, ինչպես նաև գիշերային նկարահանման ռեժիմ։ Բացի այդ, կարելի է փորձարկել նաև 5 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկը։

Եզրակացություն

HONOR-ին կրկին անգամ հաջողվել է ներկայացնել լավ մտածված և հավասարակշռված սմարթֆոն՝ առանց ակնհայտ թերությունների։ Դիսփլեյը գրեթե անթերի է, դիզայնը՝ ֆլագմաններին չզիջող, ինքնավարությունը (աշխատանքն առանց վերալիցքավորման)՝ գրեթե ռեկորդային, արտադրողականությունը՝ բավարար, հիմնական տեսախցիկը՝ լավը։ Բացի այդ, իրանի և էկրանի պաշտպանությունը թույլ է տալիս HONOR X9c-ն օգտագործել առանց պաշտպանիչ պատյանի՝ առանց սմարթֆոնի վիճակի մասին անհանգստանալու։

Գների հետ կապված իրավիճակը հետևյալն է՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ տարբերակն արժե 139900 դրամ, իսկ 12 ԳԲ-ով տարբերակը՝ 149900 դրամ։

09/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.29
-0.02
Եվրո (EUR)
436.15
-0.66
Ռուբլի (RUR)
4.8215
+0.0448
Լարի (GEL)
137.62
-0.59
62198
+282
Արծաթ
998.8
-22.8