Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2024թ. հունվար-հոկտեմբեր
10/12/2024 20:05
Կիսվել

Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2024թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2024թ.-ի հունվար-հոկտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 13,684.2հազար տոննա: 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 10․5%-ով:

Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 36․5%-ով և կազմել է 1,185.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 294.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 590.3 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 300.9 հազար տոննա:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 7․4%-ով և կազմել է 10,974.7 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 792.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 3,499.3 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6,682.8 հազար տոննա:

Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 16.1%-ով և կազմել է 32.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 17.2 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 15.3 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․6%-ով և կազմել է 1,491.2 հազար տոննա:

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32