Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հոկտեմբեր
16/12/2024 17:25
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 14․68 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 50․83%-ով կամ 4․9 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 201․35%-ով կամ 5․65 մլրդ դոլարով և կազմել 8․45 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 57․55%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 909․5 մլն դոլար, +11․21% կամ +91․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․19%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 647․2 մլն դոլար, -16․29% կամ -126 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.41%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 513․3 մլն դոլար, +3․37% կամ +16․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․5%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 371․5 մլն դոլար, -23․5% կամ -114․1 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.53%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 369․9 մլն դոլար, -23․05% կամ -110․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․52%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 305․2 մլն դոլար, -59․27% կամ -444․2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.08%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 283․3 մլն դոլար, +4․88% կամ +13․2 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.93%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 154 մլն դոլար, +3․96% կամ +5․9 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.05%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 108․1 մլն դոլար, -10․33% կամ -12․5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 17․5%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 188․01%-ով և կազմել 8․66 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 194․24%-ով և կազմել 8․57 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 12․5%-ով և կազմել 1․65 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 8․28 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +3․1 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․35 մլրդ դոլար՝ -2․1%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 502․7 մլն դոլար՝ +3․1%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 351․6 մլն դոլար՝ -25%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 306․4 մլն դոլար է՝ -44․8%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 296 մլն դոլար՝ +0․7%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 132․9 մլն դոլար՝ +38․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 122․9 մլն դոլար՝ -1․6%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 96․7 մլն դոլար՝ -69․1%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 85․7 մլն դոլար՝ -35․8   

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03