Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
Honda-ն ներկայացրել է տիեզերական դիզայնով երկու էլեկտրական ավտոմեքենա
20/12/2024 19:55
Կիսվել

Honda-ն ներկայացրել է տիեզերական դիզայնով երկու էլեկտրական ավտոմեքենա

Honda-ն հայտարարել է Honda Zero էլեկտրական պլատֆորմի վրա հիմնված իր երկու նոր ավտոմեքենաների, ինչպես նաև դրանց համար նախատեսված օպերացիոն համակարգի շնորհանդեսի ամսաթիվը։ Դատելով պաշտոնական թիզերից՝ երկու մոդելների առանցքային առանձնահատկություններից մեկը լինելու է թափքի օրիգինալ դիզայնը։

Շնորհանդեսը տեղի կունենա CES 2025-ին: Zero պլատֆորմը, ըստ Honda-ի, էլեկտրական մեքենաները դարձնում է ավելի թեթև և «տիեզերական»՝ համեմատած «ծանր, տուփային էլեկտրական ամենագնացների և բեռնատարների ներկայիս սերնդի հետ»: Բացի այդ, ավտոմոբիլային ապրանքանիշը կինտեգրի իր ռոբոտաշինության զարգացումները և Ֆորմուլա 1-ում ձեռք բերված փորձը նոր շարքի մեջ:

Ռեգո Ինշուրանս

«Նոր Honda Zero պլատֆորմը նման է այլ էլեկտրական մեքենաների պլատֆորմներին շուկայում՝ արագացման և կառավարելիության առումով: Իր թեթև քաշի շնորհիվ CR-V նախատիպը արագ և սահուն շրջադարձեր էր կատարում: Շարժիչն արագ է և արձագանքող, և այն կարճ ուղիղ ճանապարհին, որը ինժեներները ստեղծեցին մեր փորձնական շրջանների համար, ես արագացա մինչև 110 կմ/ժ», –ասել է The Verge-ի աշխատակից Աբիգեյլ Բասեթը էլեկտրական մեքենաներից մեկի վաղ փորձարկումից հետո:

Ներկայացման թիզերը ցույց է տալիս այս տարվա սկզբին ցուցադրված երկու կոնցեպտ ավտոմեքենաների ուրվագիծը՝ Saloon և Space-Hub: Դատելով նրանից, որ նրանց ուրվագիծը ստվերված է, ընկերությունը հավանաբար որոշակի փոփոխություններ է կատարել դրանց դիզայնում։ Տեխնիկական բնութագրերը, վաճառքի մեկնարկի հնարավոր ամսաթիվը և ապագա նոր ապրանքների գները անհայտ են:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43