Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ. Ապահովագրությունը լոկ խոստում չէ
26/12/2024 12:07
Կիսվել

ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ. Ապահովագրությունը լոկ խոստում չէ

16 տարի բոլորիս հայտնի, այժմ վերաբրենդավորված ՌԵՍՈ-ն 2 տարի է շուկայում գործում է որպես ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ: Կոնցեպտը հուսալիությունն է ու ապահովությունը: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանն ընդգծում է՝ ապահովագրությունը լոկ խոստում չէ, ապահովագրությունը այն ֆինանսական բարձիկն է, որն իրական օգնություն կլինի հաճախորդի համար ամենաանկանխատեսելի իրավիճակներում:

Կյանքը հաստատում է ապահովագրության պարտադիր ներդրման անհրաժեշտությունը, հետևաբար ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը նպատակ ունի ապահովագրությունը դարձնել ոչ միայն բարեկեցիկ կյանքի ուղեկից, այլ նաև՝ հասանելի։

«Նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է մեր գործակալական ցանցը։ Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել բիզնես ոլորտում տեղի ունեցող տարբեր ցուցահանդեսների՝ ներկայացնելով մեր ապահովագրական պրոդուկտներն ու բացառիկ առաջարկները, որի արդյունքում ընդլայնվել է նաև հաճախորդների ցանկը», – ասում է ընկերության գործադիր տնօրենը։

Ընկերությունը մշտապես աշխատում է սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր հաճախորդի։ Այս տարի ՌԵԳՈ-ն ընդլայնել է ապահովագրական պրոդուկտների ցանկը հատկապես ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար՝ ՌԵԳՈ ՊՐՈՖ, Մինի Կասկո, ՌԵԳՈ ԵՐԵԽԱ, ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ՝ մեր երկրում ապահովագրությունը կենսակերպի անբաժան մաս դարձնելու հաստատակամությամբ:

«Ըստ պաշտոնական տեղեկատվության` ապահովագրական շուկայում ապահովագրավճարների ընդհանուր հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,5 տոկոսով, մինչդեռ մեր Ընկերությունն ագրեսիվ աճի տեմպ է ունեցել՝ կազմելով 34,7 տոկոս։ Հատկանշական է նաև, որ 30.09.2024թ. դրությամբ Ընկերությունը ապահովագրական շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը ինն ամիսների ընթացքում ստեղծած շահույթի մակարդակով, իսկ ROE և ROA ցուցանիշների գծով 2-րդ և 1-ին տեղը՝ համապատասխանաբար 11.30% և 5.81% ցուցանիշներով։ Այս ամենը հնարավոր դարձավ Ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի շնորհիվ։ Խոսքը ՌԵԳՈ ընտանիքի մասին է։ Մենք շարունակում ենք համալրել մեր թիմը բարձր որակավորում ունեցող մասնագետներով», – «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը փաստում է՝ իրենց աշխատակիցները մշտապես անցնում են մասնագիտական որակավորման դասընթացներ, թրեյնինգներ և հետևում են շուկայի նոր զարգացումներին և փոփոխություններին, որպեսզի շահառուներին առաջարկեն ամենակարևոր ու լավագույն պրոդուկտները:

Այժմ ՌԵԳՈ-ում աշխատում են նոր հավելվածի մշակման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ սպասարկում ապահովել: Նորարարություն, բացառիկություն, արժեք․ ՌԵԳՈ-ն գալիք տարում խոստանում է նոր առաջարկներով հանդես գալ, որոնք կներառեն նաև հաճախորդների ամբողջությամբ նոր սեգմենտ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69