Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների թոփ-10-ը կներառի չինական ապրանքանիշեր
08/01/2025 14:36
Կիսվել

Աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների թոփ-10-ը կներառի չինական ապրանքանիշեր

Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական Nio ընկերությունը հագեցած տարի է ունեցել: Ընկերությունը ոչ միայն թողարկել է կիսապինդ վիճակում գտնվող մարտկոցներ և շարունակում է ընդլայնել մարտկոցների փոխարինման ցանցն, այլ նաև ներկայացրել է երկու նոր ենթաբրենդներ՝ Onvo և Firefly: Այժմ Nio-ի գործադիր տնօրեն Ուիլյամ Լին ցանկանում է, որ մինչև 2035 թվականը ապրանքանիշը դառնա աշխարհի 10 լավագույն ավտոարտադրողներից մեկը:

Լին ընդգծել է իր հավակնությունները՝ ելույթ ունենալով Չինաստանում վերջերս կայացած մամուլի ասուլիսում: Նա վստահ է, որ ավտոարտադրողներից շատերը չեն կարող հաղթահարել համաշխարհային շուկայում առկա ցնցումները: Լին կարծում է, որ 2035 թվականին աշխարհի 10 խոշոր ավտոարտադրողներից հինգը լինելու է չինական: Դրանք կարող են կազմել բոլոր նոր մեքենաների վաճառքի 40%-ը:

Ռեգո Ինշուրանս

Սա առաջին դեպքը չէ, որ չինական նոր ընկերության ղեկավարը հայտարարում է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը դառնալու հավակնությունների մասին: 2022 թվականի վերջին՝ SU7-ի թողարկումից մեկ տարի առաջ, Xiaomi-ի հիմնադիր Լեյ Ջունն ասել էր որ տեսնում է ապագա, որտեղ տեխնոլոգիական հսկան կարող է դառնալ մոլորակի խոշորագույն ավտոմեքենաների հինգ ապրանքանիշերից մեկը:

Եթե ​​ընկերությունը ցանկանում է կայանալ որպես գլոբալ խաղացող, պետք է կարողանա ապահովել երկու ենթաբրենդների՝ Onvo-ի և Firefly-ի հաջողությունը: Առաջին էլեկտրական մեքենան՝ Firefly-ն իր չափերով նման է BYD Dolphin-ին: Մեքենան ունի արտաքին գրավիչ դիզայն, որը կարող է գրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող չինացի գնորդներին: Այս պահին նրա ուժային հնարավորությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում, թեև նախավաճառքն արդեն սկսված է:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28