Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՈՈԲՈՏՆԵՐԻ ՕՐ». ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈԲՈՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
03/05/2013 17:47
Կիսվել

«ՈՈԲՈՏՆԵՐԻ ՕՐ». ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈԲՈՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն և ձիրք դրսևորող երիտասարդներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը:

Միջոցառմանը ներկայացվել են ֆունկցիոնալ ամենատարբեր նշանակության մոդելներ: Մասնավորապես`ԱՄՆ-ում հատուկ մրցանակի արժանացած «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները ցուցադրել են հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտներ, ինչպես նաև ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:

Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները ներկայացրել են տորթ կտրող ռոբոտ, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրել է եռաչափ տպիչ և խառատային հաստոց, իսկ «Սայմոտեկ» ընկերությունը` ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով հատկացվելու է Հայաստանի 50 համայնքի:

Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու և նոր կազմակերպություններ ստեղծելու նպատակով «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում այս տարի նախատեսված է իրականացնել «Ռոբոտներն՝ առօրյայում» գաղափարների մրցույթ: Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն, իրենց գաղափարները վերածեն ինժեներական նախագծերի և ներկայացնեն դրանք մրցույթի ժյուրիին: Լավագույնը ճանաչված նախագծերի հեղինակները հետագայում հնարավորություն կունենան պատրաստելու իրենց իսկ առաջարկած ռոբոտը:

«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08