
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ
Խիստ տնտեսող քաղաքականության շրջանակներում Պորտուգալիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև 66 տարեկանը (նախկինում` 65): Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է կրճատել շուրջ 30 հազար աշխատատեղ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Արդյունքում, նախատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 4,8 մլրդ եվրոյով:
Նշենք, որ երկրում գործազրկության մակարդակն այժմ կազմում է 17,5%: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ ցուցանիշը կաճի մինչև 18,5%: