Ռուսաստանում անշարժ գույքի վարձավճարների գներն աճում են
Ռուսաստանում բնակարանների վարձակալության գներն այս տարի կբարձրանան. Այս կանխատեսումը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է Հիփոթեքի և անշարժ գույքի միջազգային ակադեմիայի նախագահ Իրինա Ռադչենկոն:
Փորձագետի նկատառմամբ՝ երկրում վարձակալության դրույքաչափերը, չնայած մշտական աճին, դեռ չեն հասել նախահամավարակային մակարդակին: Միայն վերջին տարում դրանք աճել են 30%-ով՝ աճման շարունակականության միտումով: Վարձակալության գինը կախված է պահանջարկից, որն իր հերթին ձևավորվում է հիմնական տոկոսադրույքով և հիփոթեքային ընթացիկ պայմաններով:
Ռադչենկոյի խոսքով՝ նույնիսկ հիմա ռուսաստանցիների մեծ մասը նախընտրում է 20-30 տարի ժամկետով վարկը, քան բնակարանի վարձակալությունը: Այսպիսով, վարձակալության սակագները կաճեն վարձակալների եկամուտներին համամասնութամբ, բայց գնաճի ցուցանիշի սահմաններում: