Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 81.68-0.81 WTI - 79.20-1.53
COMEX:  GOLD - 2746.90+0.70 SILVER - 31.60-0.16
COMEX:  PLATINUM - 945.40-0.33
LME:  ALUMINIUM - 2601.50+1.62 COPPER - 9167.50+0.15
LME:  NICKEL - 15850.00-0.66 TIN - 29592.00-0.60
LME:  LEAD - 1935.00-1.58 ZINC - 2863.00+0.02
FOREX:  USD/JPY - 155.43-0.13 EUR/GBP - 1.0299+0.07
FOREX:  EUR/USD - 1.0299+0.07 GBP/USD - 1.2231+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43153.13-0.16 NASDAQ - 19338.29-0.89
STOCKS US: S&P 500 - 5937.34-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 38572.60+0.33 TOPIX - 2688.31-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 19522.89+1.23 SSEC - 3236.03+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 8391.90+1.09 CAC40 - 7634.74+2.14
STOCKS EUR:  DAX - 20655.39+0.39
16/01/2025  CBA:  USD - 398.10+0.01 GBP - 485.76-1.02
16/01/2025  CBA:  EURO - 409.45-0.86
16/01/2025  CBA:  GOLD - 34272.00+137.00 SILVER - 383.85+3.28
Իսպանիայում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակումները չեն տարածվի արդեն գնվածների վրա
17/01/2025 12:20
Կիսվել

Իսպանիայում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակումները չեն տարածվի արդեն գնվածների վրա

Իսպանիայի կառավարության առաջարկած միջոցը՝ սահմանափակելու ԵՄ-ից դուրս ոչ ռեզիդենտ օտարերկրացիների կողմից բնակարանների գնումները, չի ազդի մինչև նախաձեռնության ուժի մեջ մտնելը գնված գույքի վրա: Այս մասին  հայտնել է Թագավորության անշարժ գույքի ասոցիացիաների ազգային ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Ալֆարոն:

Նրա կարծիքով, «սա վիճելի միջոց է», քանի որ այն ազդում է երկրի տարածաշրջանային իշխանությունների լիազորությունների վրա:

«Տեխնիկական և իրավական հաշվետվություններ կպահանջվեն, և, ամենայն հավանականությամբ, այն պետք է անցնի Պատգամավորների Կոնգրեսով, ուստի մենք կասկածում ենք, որ միջոցառումը 6 ամսից շուտ կկիրառվի: Դա կազդի նոր բնակարանային գնումների վրա միայն, այն էլ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո», – հավելել է Ալֆարոն:

Նա կարծում է, որ այդ միջոցը չի ազդի մշտական ​​բնակության համար բնակարան գնողների վրա, սակայն այս պահին դա երաշխավորված չէ: Ֆեդերացիան թերահավատորեն է վերաբերվում իշխանությունների կողմից առաջարկվող միջոցառումներին՝ Իսպանիայի բնակիչների համար բնակարանների հասանելիությունն ապահովելու համար:

«Անհրաժեշտ են միջոցներ, որոնք հիմնված չեն արգելքների կամ սահմանափակումների վրա, և որոնք վախ չեն առաջացնում շուկայում»:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին թագավորության գործադիր իշխանության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ իշխանությունները նախատեսում են սահմանափակումներ մտցնել ոչ ռեզիդենտ օտարերկրացիների՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների կողմից անշայրժ գույքի գնման հարցում, քանի որ բնակապահովության հասանելիությունը բանվոր դասակարգի համար դարձել է ամենալուրջ խնդիր: Վարչապետը բացատրել է, որ Իսպանիան պատրաստվում է բարձրացնել հարկերը, որոնք ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ոչ ռեզիդենտ օտարերկրացիները պետք է վճարեն գնման դեպքում՝ մինչև գույքի արժեքի 100%-ը:

Իսպանիայում պարբերաբար քննարկվում է բնակարանի հասանելիության խնդիրը: Դա պայմանավորված է ինչպես բնակարանների, այնպես էլ տների գնման և վարձակալության գների կտրուկ աճով: Ավելի վաղ իշխանությունները նաև որոշել էին ապրիլից դադարեցնել «ոսկե վիզաների»՝ խոշոր ներդրումների դիմաց օտարերկրացիների բնակության թույլտվության հարցումների ընդունումը:

16/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.10
+0.01
Եվրո (EUR)
409.45
-0.86
Ռուբլի (RUR)
3.88
+0.00
Լարի (GEL)
139.93
-0.12
34272.00
+137.00
Արծաթ
383.85
+3.28