Microsoft-ը 2-րդ եռամսյակում կանխատեսվածից շատ զուտ շահույթ է ունեցել
Ամերիկյան Microsoft Corp. երկրորդ ֆինանսական եռամսյակում զուտ շահույթն աճել է 10%-ով, իսկ եկամուտը՝ 12%-ով, ընդ որում` երկու թվերն էլ գերազանցում են շուկայի կանխատեսումները:
Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված եռամսյակի զուտ շահույթը կազմել է 24.11 միլիարդ դոլար (1 բաժնետոմսի դիմաց 3.23 դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.87 միլիարդ դոլարի (մեկ բաժնետոմսի դիմաց 2.93 դոլար) փոխարեն:
Microsoft-ի եռամսյակային եկամուտը կազմել է 69.63 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 62.02 միլիարդ դոլարի դիմաց: