Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԿԼԱՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՎ
16/05/2013 11:22
Կիսվել

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԿԼԱՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՎ

Գերմանական «Կլաս» ընկերությունը, որը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է, հետաքրքրված է իր արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորությամբ:  Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել են Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ՝ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերը, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտը: 

Նրանք նշել են, որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ, և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ:

Նրանց հետաքրքրել է նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:

Հանդիպման շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և նշել, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում: Այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է:

«Առաջարկը կուսումնասիրվի, և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության», – նշել է նախարարը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76