Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
2024-ին Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր 4-րդ օտարերկրացին Ռուսաստանի քաղաքացի է
25/02/2025 11:32
Կիսվել

2024-ին Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր 4-րդ օտարերկրացին Ռուսաստանի քաղաքացի է

2024 թվականին Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր չորրորդ օտարերկրացին Ռուսաստանի քաղաքացի է եղել։ Սա է վկայում Վրաստանի ՆԳՆ կայքում պետական ​​սահմանները հատելու վիճակագրությունը:

Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կազմել է 1.882.981: Գրանցվել է ՌԴ քաղաքացիների 1.885.238 ելք: Մուտքի և ելքի միջև փոքր տարբերությունը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի պատերազմի ֆոնին սկիզբ առած երկարաժամկետ միգրանտների հոսքը Ռուսաստանից գործնականում դադարել է գոյություն ունենալ։

Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին գրանցվել է ՌԴ քաղաքացիների 1.856.237 մուտք և 1.887.223 ելք։

Ռուսաստանը երկար տարիներ պահպանել է իր առաջատարությունը Վրաստան օտարերկրյա այցելուների թվով։ 2024 թվականին ռուսների հոսքը նոր ռեկորդ է սահմանել:

Ընդհանուր առմամբ, անցած տարի օտարերկրյա քաղաքացիները մուտք են գործել Վրաստան 7.423.435 անգամ։ Դրանցից միայն մոտ 16%-ը՝ 1.178.347-ն է մուտք գործել Վրաստան տարանցման նպատակով: Ժամանող օտարերկրացիների մինչև 52%-ը՝ 3.884.346 մարդ մնացել է երկրում մեկ օր և ավելի։

Ինչպես արդեն նշեցինք, առաջատարը Ռուսաստանն է՝ 1.882.981: Հաջորդում է Թուրքիան՝  1.489.285: Ամենամեծաթիվ այցելությունների եռյակն ամփոփում է Հայաստանը՝ 1.229.283:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91