
Իլոն Մասկի ղեկավարած դեպարտամենտը կրճատել է ԱՄՆ կառավարության ծախսերը 65 միլիարդ դոլարով
ԱՄՆ-ի Կառավարության արդյունավետության գրասենյակը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, տարեսկզբից կրճատել է պետական ծախսերը 65 միլիարդ դոլարով։ Այս մասին ասվում է DOGE կայքում հրապարակված զեկույցում։
«DOGE-ի ընդհանուր գնահատված խնայողությունները կազմում են 65 միլիարդ դոլար, ինչը մի քանի գործոնների արդյունք է` խարդախության հայտնաբերում, պայմանագրերի և վարձակալության չեղարկում կամ վերանայում, ակտիվների վաճառք, դրամաշնորհների չեղարկում, անձնակազմի կրճատում, ծրագրային փոփոխություններ և կարգավորող ծախսերի կրճատում», – ասվում է զեկույցում:
Հաղորդվում է, որ գերատեսչությունը կհրապարակի կառավարության ծախսերի օպտիմալացման բոլոր դեպքերը «հստակ և լիովին թափանցիկ ձևաչափով»։
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին նշանակեց DOGE-ի ղեկավար։ Այս կառույցը սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է 2 տրիլիոն դոլարով կրճատել պետական ծախսերը։