HYUNDAI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ» ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կորեական Hyundai ընկերությունը մեկնարկում է «բյուջետային» ավտոմեքենաների արտադրությունը: Կարտադրվի երկու նոր մոդել:
Մեքենաները կարտադրվեն Hyundai ընկերության՝ Սանկտ-Պետերբուրգում գտնվող գործարանում: Մեքենաների արտադրությունը նախատեսվում է Curb բազային մոդելի վրա, որը ցուցադրվել էր 2011թ.:
Նորաստեղծ մոդելների շարժիչների հզորությունը չի գերազանցի 170 ձիաուժը և կլինի շատ խնայող: Խառը երթևեկության պայմաններում մոդելները կծախսեն 5,8-6,5 լիտր բենզին, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:
Մեքենաների վաճառքը նախատեսվում է 2015թ.: