
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 895․1 մլն դոլար։ 2023շշ4թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 33․46%-ով կամ 450․2 մլն դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 60․67%-ով կամ 459․3 մլն դոլարով և կազմել 297․8 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 33․26%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 125․4 մլն դոլար, +117․98% կամ 67․9 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 14․01%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 49․7 մլն դոլար, +24․06% կամ +9․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․55%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 41․1 մլն դոլար, +38․41% կամ +11․4 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 4․59%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 36․6 մլն դոլար, -33․98% կամ -18․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․09%-ը։
ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 31․1 մլն դոլար, -22․12% կամ -8․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․48%-ը։
Յոթերորդը Իտալիան է՝ 23․8 մլն դոլար, +1․27% կամ -298 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․66%-ը։
Ութերորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 21․8 մլն դոլար, –28․89% կամ -8․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․43%-ը։
Իններորդը Կորեան է՝ 21․04 մլն դոլար, +30․6% կամ +4․9 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 2․35%-ը։
Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 13․5 մլն դոլար, -6․23% կամ -790 հազար դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․51%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 26․08%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 59․74%-ով և կազմել 310․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 60․33%-ով և կազմել 303․2 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 3․98%-ով և կազմել 130․5 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2025թ. հունվարին Հայաստան է ներմուծվել 288․8 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -61․3%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 161․4 մլն դոլար՝ +54%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 40․8 մլն դոլար՝ +39․5%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 27․9 մլն դոլար է՝ -42․9%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 21․8 մլն դոլար՝ -15․1%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 22․8 մլն դոլար՝ +14․5%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 15 մլն դոլար՝ -11․6%:
Հունական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 9․5 մլն դոլար՝ +5․2 անգամ։
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 8․6 մլն դոլար՝ +38․5%։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 7․7 մլն դոլար՝ +24․8%։