ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 04/06/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 4-ին, բորսայում կայացել է 1730000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 21000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.15%, փակմանը` 7.11%, առավելագույնը` 7.15%, նվազագույնը` 7.11%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.1180%: