CARREFOUR-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ֆրանսիական Carrefour ցանցն արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նշել, որ ներկա պահին նախարարությունը փորձում է աջակցել ընկերության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած խնդիրների պարզաբանման հարցում: Վահրամ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ Carrefour-ի մուտքը Հայաստան կբերի զգալի փոփոխություններ:
Հիշեցնենք, որ Carrefour-ի մուտքը Հայաստան անընդհատ հետաձգվում էր: Հայաստանյան մամուլը գրում էր, որ Carrefour-ի համար «դժվարություններ են ստեղծում» Հայաստանի որոշ աշտոնյաներ: