Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կոնվերս Բանկ. Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
08/04/2025 16:32
Կիսվել

Կոնվերս Բանկ. Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն.

  • Ժամանակակից և առանձնացված սպասարկման սրահ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,
  • Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,
  • Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:

C360 Elite, Signature և Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով և ներառում են վերջիններիս ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար:

Փաթեթներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature և Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.

  • ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների և միջոցների արդյունավետ կառավարման համար,
  • ՀՀ դրամով և արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ,
  • Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,
  • Ճամփորդական մի շարք արտոնություններ
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Fast Track ծառայություն
  • Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն
  • Concierge ծառայություն,
  • Հայաստանի բոլոր բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն ամսական մինչև 7 մլն ՀՀ դրամ սահմանաչափով,
  • Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,
  • Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ և գրություններ,
  • Մինչև 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,
  • Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ և շատ ավելին։

Արդյունքում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջմունքներին և կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:

C360 Premium փաթեթները հասանելի են նաև Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։

Այլ մանրամասներ՝ 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9