ՍԽԱԼ, ՈՐԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ «ՀԱՐՍՏԱՑՐԵԼ Է» 222 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ
Գերմանական բանկերից մեկի աշխատակցի «սխալի» պատճառով գերմանացի թոշակառու մի տատիկի բանկային հաշվին փոխանցվել է 222 մլն եվրո:
Բանկի աշխատողը թոշակառուի հաշվին պետք է փոխանցեր 62,4 եվրո, սակայն գործի ժամանակ քունը տանելու պատճառով մատը երկար ժամանակ պահել է ստեղնաշարի «2» կոճակի վրա, ինչից հետո կատարել է փոխանցումը՝ առանց գումարը ստուգելու:
Սխալը շատ շուտ բացահայտվել է, բանկի «քնկոտ» աշխատակիցը իսկույն հեռացվել է աշխատանքից, և սխալը շտկվել է:
Աշխատանքից հեռացված աշխատկիցը որոշման հետ համաձայն չէ և մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում: