Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 430.00+2.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
Ավտոպարկի արդիականացումը դարձել է հասանելի և արդյունավետ Trade-In ծրագրի շրջանակում
17/04/2025 18:52
Կիսվել

Ավտոպարկի արդիականացումը դարձել է հասանելի և արդյունավետ Trade-In ծրագրի շրջանակում

«Auto Gallery»-ն և «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն համատեղ մեկնարկել են Trade-In լիզինգային ծրագիր, որն իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս փոխարինել իրենց հին բեռնատար մեքենաները նոր՝ Saic Maxus էլեկտրական մոդելով։

Trade-In համատեղ ծրագիրը մշակված է իրավաբանական անձանց համար՝ հաշվի առնելով բիզնես գործառույթների արդյունավետության բարձրացման, ժամանակի խնայողության և ծախսերի օպտիմալացման պահանջները։ Ծրագրի շրջանակում հնարավոր է հին ավտոմեքենան փոխանակել նորով՝ խուսափելով վաճառքի հետ կապված հավելյալ գործողություններից և ծախսերից։

Այս մեխանիզմը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում․ ժամանակի ընթացքում այն ապացուցել է իր արդյունավետությունը՝ համադրելով հին տրանսպորտային միջոցի վաճառքի և նորի ձեռքբերման գործընթացները։

«Trade-In ծրագիրը նորարարական լուծում է բիզնեսի համար։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին փոխարինել հին ավտոմեքենան նորով՝ արժեքի տարբերությունը ձևակերպելով լիզինգով։ Saic Maxus ապրանքանիշի բեռնատարներն առանձնանում են էկոլոգիական անվնասությամբ, շահագործման ցածր ծախսերով և բարձր արդյունավետությամբ՝ միաժամանակ նվազեցնելով ինչպես լիցքավորման ժամանակը, այնպես էլ էներգիայի սպառումը», – նշում է «Auto Gallery» ընկերության հիմնադիր – տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Ծրագրի շրջանակում հին ավտոմեքենայի գնահատված արժեքը կիրառվում է որպես լիզինգի կանխավճար։ Ֆինանսավորումը հասանելի է տարեկան 0.1% տոկոսադրույքով՝ մինչև 36 ամիս ժամկետով։ Saic Maxus ավտոմեքենաների համար նախատեսված է երաշխիքային սպասարկման փաթեթ՝ 5 տարվա կամ 180,000 կմ վազքի սահմանով՝ առանց որևէ լրացուցիչ սպասարկման ծախսերի։

«Ներկայիս իրողության պայմաններում բիզնեսը պետք է օգտագործի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր ու տնտեսապես արդյունավետ գործիքներ։ Trade-In ծրագիրը հնարավորություն է տալիս նվազեցնել բիզնեսի ֆինանսական բեռը և անցում կատարել էլեկտրական տեխնոլոգիաների առանց մեծ ներդրումների՝ պահպանելով կանխիկ հոսքերի կայունությունը», – նշել է «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Trade-In ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Auto Gallery» ավտոսրահ՝ Դավիթաշեն 4-րդ զանգված  46/5 հասցեով, կամ զանգահարելով +374 60 707010 հեռախոսահամարով, ինչպես նաև «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ-ի պաշտոնական կայքում:

«Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors և Saic Maxus վերջին սերնդի էլեկտրական մեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն առաջարկում է հաճախորդներին էլեկտրական ավտոմեքենաներ՝ եվրոպական սերտիֆիկացիայով:

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93