Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես է գալիս մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
19/04/2025 12:25
Կիսվել

ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես է գալիս մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը, որին ԱրարատԲանկը մասնակցում է հրաշալի առաջարկով: Տեղում լիզինգի փորձագետները տրամադրում են խորհրդատվություն, պատասխանում ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին և սա ամենը չէ: ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես է գալիս մինչև 35% հետվճարի հնարավորությամբ լիզինգի բացառիկ առաջարկով:

“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր

  • Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,
  • Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։

Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։

Լիզինգառուներին տրամադրվում է նաև՝

  • հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու,
  • հավելյալ 15% հետվճար (մինչև 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:

Արարատբանկը կարևորում է նաև կանաչ տնտեսության ներդրումները՝ էներգախնայողության, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ու ռեսուրսախնայողության շեշտադրմամբ։

GEFF ծրագիրը ներառում է՝

  • Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),
  • Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,
  • Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,
  • Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների համար,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում:

Արարատբանկի լիզինգի առաջարկի գրավիչ պայմաններին մանրամասն ծանոթանալ ու դրանից օգտվելու համար կարող եք այցելել Մերիդիան էքսպո կենրոն: Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 20-ը ներառյալ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2