
Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի համար մաքսատուրքերի նվազեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու պլանների մասին։
«145% ցուցանիշն իսկապես շատ բարձր է, և այն չի մնա այդ մակարդակի վրա: Զգալիորեն կնվազի, բայց չի զրոյանա», – հայտարարել է նախագահը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ գերազանց հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել Պեկինի հետ համաձայնության գալ:
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն զգուշացրել էր, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերը կարող են հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ: Նրա խոսքով, զարգացող երկրներն ահռելի վնաս են կրելու: