Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հրապարակվել են 2024-ին Հայաստանում ծնվածների ամենատարածված անունները
07/05/2025 15:16
Կիսվել

Հրապարակվել են 2024-ին Հայաստանում ծնվածների ամենատարածված անունները

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2024-ին Հայաստանում ծնվել է 16022 աղջիկ և 17571 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 620 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Լուսեն է. այսպես է անվանակոչվել 563 աղջիկ: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Արփին՝ 539:

2024-ին ՀՀ-ում ծնված 486 աղջիկ կրում է Մարիա անունը, 364-ը՝ Եվա, 350-ը՝ Մանե: Մարի է անվանադրվել 317 նորածին, Մարիամ՝ 306-ը, Անահիտ՝ 296-ը: 2024-ի ամենատարածված իգական անունների տասնյակը եզրափակում է Աննան: Այս անունն է կրում 258 աղջիկ:

Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են  Նանե, Անի, Էլեն, Անգելինա, Սոֆի, Էվա, Արիանա, Ամելի, Ադրիանա, Էմիլի անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 1157 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 832 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 625:

2024-ին ՀՀ-ում ծնված 558 տղա կրում է  Մարկ անունը, 561-ը, 560-ը՝ Արեգ, 516-ը՝ Միքայել: Ռոբերտ է անվանադրվել 514 նորածին, Տիգրան՝ 499-ը, Մոնթե՝ 490-ը: 2024-ի ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 474 տղա:

Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արեն, Արթուր, Արմեն, Արամ, Հովհաննես, Գոռ, Ալեքս, Սամվել, Լևոն անունները:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45