AUDI-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ
Associated Press գործակալությունը հայտնում է, որ Audi աշխարհահռչակ ավտոընկերությունը չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին նոյեմբեր մասին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 0.4%-ով ավելի ավտոմեքենա է վաճառել: Վաճառված մեքենաների թիվը կազմում է 75.950:
2008թ.-ի անցած 11 ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 920 հազար ավտոմեքենա, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 3% աճ: Հիշեցնենք, որ գերմանական Daimler AG և BMW ընկերությունների վաճառքները նոյեմբեր ամսին կրճատվել են 25%-ով: