Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
25/06/2013 12:16
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

2013 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ հայաստանյան առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել են 1027.4 մլն դոլար:

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 541.3 մլն դոլար վարկային միջոցներ: Նախկինում ձեռքբերված վարկերի դիմաց կատարել են 545.2 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:

Ըստ կենտրոնական բանկի հրապարակման՝ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 6.7%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 33.9%-ը ստացվել է Լյուքսեմբուրգից, 21.8%-ը՝ Ռուսաստանից, 14.1%-ը` ԱՄՆ-ից, իսկ 28%-ը՝ միջազգային կազմակերպություններից:

Արդյունքում, 2013 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.5%  (նախորդ եռամսյակում` 12.2%), Լյուքսեմբուրգը` 10.2% (նախորդ եռամսյակում` 11.3%), Նիդեռլանդները` 7.9% (նախորդ եռամսյակում` 5.7%) և Գերմանիան` 5.1% (նախորդ եռամսյակում` 7.0%): Վարկերի մոտ 35.7%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Նշենք նաև, որ ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին, նախորդ եռամսյակի վերջի համեմատ, աճել է և կազմել 5.7%:

Արտաքին վարկերի 45.4%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է:

Վարկերի միջին ժամկետայնությունը 4.3 տարի է:

Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը աճել է և կազմել ներգրավված վարկերի 10.6%-ը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88