Ֆինանսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 435.00+2.00 EUR SELL - 443.00+1.00
OIL:  BRENT - 65.19+0.74 WTI - 63.20+0.96
COMEX:  GOLD - 3392.40-0.03 SILVER - 36.22+4.44
COMEX:  PLATINUM - 1156.50+5.81
LME:  ALUMINIUM - 2483.00+0.79 COPPER - 9621.50-0.13
LME:  NICKEL - 15395.00-0.28 TIN - 32018.00+2.04
LME:  LEAD - 1990.50+0.28 ZINC - 2701.50-0.18
FOREX:  USD/JPY - 143.83+0.64 EUR/GBP - 1.1439+0.24
FOREX:  EUR/USD - 1.1439+0.24 GBP/USD - 1.3569+0.18
STOCKS RUS:  RTSI - 1137.28-0.09
STOCKS US: DOW JONES - 42319.74-0.25 NASDAQ - 19298.45-0.83
STOCKS US: S&P 500 - 5939.30-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 37741.61+0.50 TOPIX - 2769.33+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23792.54-0.48 SSEC - 3385.36+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 8811.04+0.11 CAC40 - 7790.27-0.18
STOCKS EUR:  DAX - 24323.58+0.19
06/06/2025  CBA:  USD - 383.46+0.06 GBP - 519.51-0.99
06/06/2025  CBA:  EURO - 438.06-0.01
06/06/2025  CBA:  GOLD - 41604+130 SILVER - 441.3+17.88
Ուկրաինան հայտնել է 2026-ի բյուջեի պլանավորման դժվարությունների մասին
06/06/2025 15:33
Կիսվել

Ուկրաինան հայտնել է 2026-ի բյուջեի պլանավորման դժվարությունների մասին

Ուկրաինայի համար 2026 թվականին հասանելի ֆինանսական միջոցների ծավալը կնվազի։ Բյուջեի պլանավորման բարդությունները ճանաչել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, ում խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։

Նախարարի խոսքով՝ ներկայումս կառավարությունը հստակ պատկերացում չունի՝ պետք է պլանավորել պատերազմի պայմաններում գործող տնտեսություն, թե տնտեսություն, որը կգտնվի վերականգնման փուլում։

«Մեզ անհրաժեշտ է ամուր և կայուն խաղաղություն Ուկրաինայում։ Բայց սա պրագմատիզմի հարց է։ Երբ խոսում ենք 2026 թվականի մասին, մեզ պակասում են անհրաժեշտ միջոցները՝ ֆինանսական բացերը փակելու համար։ Ուկրաինայի համար հասանելի միջոցներն այդ ժամանակ ավելի քիչ կլինեն, քան 2025-ին։ Հուսով եմ՝ պատերազմի ավարտից հետո կհայտնվենք նոր իրականությունում, որտեղ կարող ենք հույս դնել այն երկրների էական ներդրումների վրա, որոնք օգնել են մեզ գոյատևել», – ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Կիևը պաշտպանության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան քառորդը՝ 26%։ Կոնֆլիկտի ավարտից հետո, երբ Ուկրաինան կանգնի տնտեսական վերականգնման անհրաժեշտության առաջ, կպահանջվի միջազգային դաշնակիցների աջակցությունը, հակառակ դեպքում հնարավոր չի լինի բավարարել պետության կարիքները և պահել բանակի մարտունակությունը։

Մարչենկոն նաև ընդունել է կոռուպցիայի հետ կապված խնդիրները. պաշտպանության նախարարության պաշտոնյաները յուրացրել են մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք նախատեսված էին զենքի գնման համար։ Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ այժմ այդ համակարգում ներդրվել է թափանցիկություն, և միջազգային գործընկերների կողմից տրամադրված բոլոր միջոցները կարելի է վերահսկել։

Նախարարը նաև հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բավարար չափով ֆինանսավորված չեն։

06/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.46
+0.06
Եվրո (EUR)
438.06
-0.01
Ռուբլի (RUR)
4.8332
-0.0237
Լարի (GEL)
140.49
+0.04
41604
+130
Արծաթ
441.3
+17.88