Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն
11/06/2025 20:59
Կիսվել

NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն

Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:

Տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար:

NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են. «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական ​​բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»:

Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով:

«Պատիվ ունենք մասնակցելու այս ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ նախաձեռնության իրականացմանը՝ ներդնելով տեխնոլոգիական ոլորտում մեր բազմամյա փորձն ու ռեսուրսները։ Մեր մասնակցությունը արտացոլում է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության լուծումների և թվային ապագայի գլոբալ կենտրոն դարձնելու պատրաստակամությունը»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշում է՝ այս մեգանախագիծը Հայաստանից մինչև աշխարհ նորարարության համար մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է:

«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ: Սա նաև կնպաստի Հայաստանում նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»,-նշում է նա:

Ներդրումային այս նախաագծին որպես  Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու է միացել նաև Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը. «Տեխնոլոգիական առաջատար ոլորտում Հայաստանի զարգացումը կկառուցվի գլոբալ համագործակցության և երկարաժամկետ ներդրումների միջոցով: Արհեստական ​​բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի և տարածաշրջանի համար համարձակ քայլ է երկիրը համաշխարհային արհեստական ​​բանականության ոլորտում դիրքավորելու ճանապարհին», – նշում է Աֆեյանը։

«Մենք ոգևորված ենք տեխնոլոգիաների արտահանման և արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության ներուժով, որի շնորհիվ կարող ենք Հայաստանում խթանել նորարարությունը՝ ի նպաստ մեր երկրների: Ամերիկյան այնպիսի ընկերությունները, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար հաշվարկային և ԱԲ լուծումներ, և մենք հպարտ ենք, որ հենց նրանք են դառնում հայկական կողմի գործընկերները»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Այս մասշտաբային նախագիծը փաստում է պետության, տեխնոլոգիական ու թվային ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունն ու տարածաշրջանում Հայաստանը որպես տեխնոլոգիական ազդեցիկ կենտրոն դիրքավորելու` մասնակից բոլոր կողմերի հանձնառությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52